Հեռախոս ունենալու պատճատով պաշտպանյալս ձերբակալվեց 72 ժամով

Փաստաբան Արսեն Բաբայանը հայտնում է.
«Քննչական կոմիտեի Մասիսի բաժնի քննիչը քիչ առաջ 72 ժամով ձերբակալեց պաշտպանյալիս, ՀՅԴ Արտաշատի կառույցի ներկայցուցիչ, Արտաշատ համայնքի ավագանու խմբակցության ղեկավար Արտավազդ Մարգարյանին:
Ձերբակալումն ակնհայտ ապօրինի է, զուրկ է որևէ իրավական տրամաբանությունից: Չեք հավատա, բայց ձերբակալվել է միայն այն պատճառով, որ ունի հեռախոս»:
