Շաբաթ, 15 Օգոստոս, 2026

Հարգելի՛ գործընկերներ, 

Սիրով հրավիրում ենք ձեզ մասնակցելու «Santé Arménie» առողջապահական միության «SOS Villages de Syunik» ծրագրի շրջանակներում գործող ընտանեկան բժշկության շարժական թիմի  գործունեության ներկայացման միջոցառմանը, որը տեղի կունենա ապրիլի 21-ին` ժամը 18։30-ին, Գորիսի «Միրհավ» հյուրանոցի դահլիճում (հասցե` Մաշտոցի 100)։

Խնդրում ենք հաստատել ձեր ներկայությունը մինչև ապրիլի 19-ը՝ ժամը 18:00-ն՝ զանգահարելով 060 72 22 20։ 

Հաջորդ օրը տեղի կունենա շարժական բժշկական կայանի այցելությունը դեպի Սյունիքի մարզի գյուղեր: 

«Santé Arménie»-ն պատրաստ է հոգալ լրագրողների փոխադրումը և գիշերակացը Գորիսում:  

***

«SOS Սյունիքի գյուղեր»-ը ամբուլատոր շարժական բժշկական կայանի գործարկման ծրագիր է, որտեղ ներգրավված են բժիշկներ և հոգեբաններ, որոնք աշխատելու են տարբեր համայնքային բուժկետերում աշխատող բժիշկների հետ հանատեղ:  

Էլեկտրասրտագրիչով, ուլտրաձայնային սկաներով, դեղամիջոցներով և կենսաբանական անալիզի սարքավորումներով հագեցած այս շարժական բժշկական կայանը խորհրդատվություն է անցկացնելու Սյունիքի հեռավոր գյուղերում գտնվող բնակչության շրջանակում, քանի որ այս սարքավորումների հասանելիությունը ընդհանուր բժշկությանը խիստ սահմանափակ է, հատկապես 2020 թ. Արցախյան 44-օրյա պատերազմից հետո։ Այս ծրագիրը մեկնարկել  է 2021 թ. հոկտեմբերի 1-ին՝ բժիշկների վերապատրաստմամբ։ Զուգահեռաբար ուսումնասիրվել են Սյունիքի բնակչության կարիքները. անվճար ընդհանուր խորհրդատվություն է առաջարկվել Խնածախի, Բարձրավանի, Շուռնուխի, Որոտանի, Վերիշենի, Խոզնավարի, Վաղատուրի և Կոռնիձորի բնակիչներին։ 

Շարժական կայանի բժշկական թիմի կանոնավոր մոնիտորինգը կատարվում է Santé Arménie-ի ընդհանուր բժշկության խմբի կողմից՝ վեբինարների և մասնագիտական խորհրդատվական հանդիպումների միջոցով՝ դրա արդյունավետությունը օպտիմալացնելու համար:
Առաջիկայում այս ծրագիրը կներդրվի նաև Հայաստանի մյուս մարզերում և Արցախում։

ՀԲԸՄ Ֆրանսիայի գրասենյակը հանդիսանում է Santé Arménie նախաձեռնության հիմնադիր անդամ։ 

Հարգանքով՝ ՀԲԸՄ Հայաստան