Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

Հարավային Կովկասում տեղի ունեցած տարբեր զարգացումների հետ կապված՝ պահանջվում է մեր մշտական ​​ուշադրությունը. Շոյգուն՝ Արմեն Գրիգորյանին

Կովկասում ստեղծված իրավիճակը պահանջում է մշտական ​​ուշադրություն, ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, ասել է  Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։

«Վերջին իրադարձությունների, տարածաշրջանում՝ Կովկասում ընդհանուր առմամբ և Հարավային Կովկասում տեղի ունեցած տարբեր զարգացումների հետ կապված՝ ամեն ինչ պահանջում է մեր մշտական ​​ուշադրությունը և խորհրդակցությունները», – ասել է Շոյգուն Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ։

Գրիգորյանը վստահեցրել է, որ «պատրաստ է մանրամասներով կիսվել» տարածաշրջանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

Նշենք, որ այսօր Մոսկվայում տեղի է ունենում ԱՊՀ Անվտանգության խորհրդի քարտուղարների նիստը։ Նիստի շրջանակում Շոյգուն մի քանի առանձին երկկողմ հանդիպումներ կունենա, այդ թվում՝ իր Ադրբեջանի գործընկերոջ հետ։