Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

Ես չեմ տեսնում խաղաղություն, ուղղակի չեմ տեսնում. Սերժ Սարգսյան

Ես չեմ տեսնում խաղաղություն, ուղղակի չեմ տեսնում, այսօր Հակակոռուպցիոն դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Ադրբեջանով ցորեն է հասնում Հայաստան, խոսվում է  խաղաղության մասին։ 

Լրագրողի դիտարկմանը՝  ՀՀ երրորդ նախագահի նկատմամբ կիրառված խափանման միջոց բացակայելու արգելքը երկու գործով էլ վերացվել է, և այժմ տպավորություն է, որ փորձում են նորից խափանման միջոց  ընտրել, երրորդ նախագահն արձագանքեց.

«Ամենայն հավականությամբ, նիստը կլինի, կտեսնենք»։

Նշենք, որ այսօր Հակակոռուպցիոն դատարանում նախատեսված է Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը,  որը նախատեսված չէր։