«Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում ապրող հայ բնակչության իրավունքների և անվտանգության միջազգային մեխանիզմների ստեղծման վերաբերյալ Վաշինգտոնում իբր ձեռք բերված պայմանավորվածության մասին հայտարարությունները կեղծ են։ Բանակցություններում որևէ հարցի քննարկումը չի նշանակում, որ այս հարցում պայմանավորվածություն է ձեռք բերվել»,-հայտարարել է Հեյդար Ալիևի՝ արտաքին հարաբերությունների հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը։
Արցախահայության, որոնց նա անվանում է «Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում ապրող հայ բնակիչներ», իրավունքներին վերաբերող նրա հայտարարությունը պատասխանն է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի այն հայտարարությանը, որում նա տեղեկացրել է, թե Վաշինգտոնում իրենց հանդիպումից հետո համաձայնություն կար ստեղծել միջազգային մեխանիզմ, որպեսզի Արցախի Հանրապետությունը և Ադրբեջանը քննարկեն արցախահայության իրավունքները և անվտանգությունը:
Փաստորեն, Հաջիևը հերքում է Գրիգորյանի ասածները։