Կիրակի, 16 Օգոստոս, 2026

ԵՄ դիտորդները նկատել են ադրբեջանական դիրքերից արձակված կրակոցներից վնաս հասցրած հետևանքները

ԵՄ առաքելության գրասենյակը հայտնում է.

Զատկի տոնի հանգստյան օրերին Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը իր գործունեության տարածքում անցկացրել է 27 ցերեկային և գիշերային պարեկություն: Այն ներառել է Խոզնավար, Խնածախ և Արավուս գյուղերում պարեկությունը: Խոզնավարում առաքելությունը նկատել է քաղաքացիական ենթակառուցվածքներին վնաս հասցրած երկու կրակոցների հետևանքները, որոնք, հնարավոր է, արձակվել են այդ հատվածի ադրբեջանական դիրքերից:

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ-ն տեղեկացրել էր, որ ապրիլի 20-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է գյուղի բնակելի տներից մեկի տանիքում տեղադրված արևային ջրատաքացուցիչը: