Ուրբաթ, 31 Հուլիս, 2026

Հաջիզադեն թուրքական եթերում մեղադրել է Ֆրանսիային

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն  թուրքական TGRT Haber-ի եթերում հերթական անգամ մեղադրել է Ֆրանսիային, իբր այդ երկիրը խանգարում է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններին, խաղաղության հաստատմանը վնասել է իր  «սադրիչ գործողություններով»։

Նա Ֆրանսիային մեղադրել է միջազգային կազմակերպություններում Ադրբեջանի դեմ  հրապարակումներ ու որոշումներ առաջ քաշելու մեջ:

 Հաջիզադեն նաև վրդովմունք է հայտնել ապրիլի 5-ին տեղի ունեցած Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպման կապակցությամբ։

 «Այն չի ծառայում տարածաշրջանում խաղաղությանը, և նման քայլերից պետք է հեռու մնալ»,-ասել է ադրբեջանցի պաշտոնյան։