Առաջարկություններ
1, «Աֆղանստանի Իսլամական Էմիրություն» անվանումն այևս անառարկելի իրողություն է, որը հաճախ է հանդիպելու հայատառ հրապարակումներում։
Առաջարկվում է այդ բառակապակցության երեք ձայնավորներից բաղկացած ԱԻԷ հապավման փոխարեն, որը հայի մոտ ձևավորված ձայնային ապարատից արտաբերվելիս հորանջ է առաջացնում, հապավել հայերենի համար ավելի բարեհունչ ԱՖԻՍԷՄ հնչյունախմբով։
2, Փաշթունների շրջանում սկիզբ առած ԹԱԼԻԲԱՆ անվանումը [-ան] վերջավորությամբ հոգնակի բառ է՝ «թալիբներ» իմաստով, որը հայերենով գիտակցաբար ու իրավացիորեն այդպես էլ թարգմանվում ու կիրառվում է։ Սակայն, մի շարք լեզուներում ԹԱԼԻԲԱՆ բառը չի ընկալվում որպես հոգնակի, որի պատճառով էլ երկրորդ անգամ ստանում է հոգնակերտ մասնիկ։ Առաջարկվում է հայերենով չկիրառել «թալիբաններ» սխալ կազմությունը և օգտագործել միայն ԹԱԼԻԲԱՆ կամ ԹԱԼԻԲՆԵՐ ձևերը։
Իրանագետ Գրիգոր Առաքելյան։










