Կիրակի, Մայիսի 10, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հանրակրթական դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիրը երկարաձգվել է. ֆինանսական միջոցները չեն բավարարում

27/10/2022
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Կառավարության այսօրվա նիստում որոշվեց 5 տարով երկարացնել հանրակրթական դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի գործողության ժամկետը՝ 2030-ի փոխարեն վերջնաժամկետ սահմանելով 2035 թվականը։

Ծրագիրը երկարաձգելու պատճառը, ինչպես նշված է նախագծի հիմնավորման մեջ, այն է, որ 2015 -2022 թվականներին իրականացվել են շուրջ 63 դպրոցների կառուցման, վերակառուցման ու հիմնանորոգման աշխատանքներ, ընդ որում որոշները դեռևս ընթացքի մեջ են, ուստի հետագա 8 տարում շուրջ 305 դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման կանխատեսումը գնահատվում է ոչ իրատեսական։
Նախագծով առաջարկվում է հստակեցնել ՀՀ պետական հանրակրթական դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրում ընդգրկված՝ սեյսմիկ տեսանկյունից առավել վտանգավոր առկա դպրոցների ցանկը, ինչպես նաև ծրագրում ընդգրկվող դպրոցները, համայնքները և բնակավայրերը՝ հաշվի առնելով համայնքների միավորման գործընթացը։

«Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրում ընդգրկված դպրոցների թիվը 368 է։ Ընդ որում, դպրոցների հստակեցման արդյունքում գործող որոշմամբ ներակայացված են դպրոցներ, որոնք այժմ չենք գործում։ Այդ իսկ պատճառով 437 դպրոցի և տարբեր ֆինանսավորման աղբյուրների հաշվին իրականացված և իրականացվող կառուցվող կամ հիմնանորոգվող դպրոցների թվի տարբերությունը չի համապատասխանում»,-նշված է նախագծի հիմնավորման մեջ։

Հիմնավորման համաձայն՝ ծրագրի շարունակության ապահովման համար անհրաժեշտություն է առաջացել լրացուցիչ ֆինանսական միջոցների, քանի որ ի սկզբանե ծրագրում անհրաժեշտ ֆինանսական միջոցների նախատեսման հիմքում դրված է եղել այն հանգամանքը, որ որոշակի թվով դպրոցներ պետք է կառուցվեին, իսկ որոշակի թվով դպրոցներ՝ ամրացվեին:

Հիմնավորման մեջ նաև նշվում է, որ ամրացումը ենթադրում էր ֆինանսական միջոցների ավելի քիչ ծախս, հետևաբար ակնկալվում էր, որ նախատեսված միջոցները կբավարարեն 46 դպրոցների կառուցման կամ ամրացման համար: Սակայն հաշվի առնելով ծրագրում ընդգրկված դպրոցական շենքերի տեխնիկական վիճակի վերաբերյալ մասնագիտական կառույցների կողմից ներկայացված փորձաքննությունների եզրակացությունների արդյունքները, ծրագրով նախատեսված դպրոցական շենքերը քանդվել և նորերն են կառուցվել՝ բացառությամբ մեկ դպրոցի:

«63 դպրոցների շինարարության աշխատանքների արժեքը կազմել է 71,765 մլրդ դրամ կամ շուրջ 159,5 մլն ԱՄՆ դոլար, իսկ ծրագրում ընդգրկվող 368 դպրոցների կառուցման կամ վերակառուցման արժեքը՝ ըստ խոշորացած հաշվարկների և հիմք ընդունելով ԱԶԲ-ի աջակցությամբ իրականացվող Ծրագրի շրջանակներում կառուցվող դպրոցների նախահաշվային արժեքները՝ շուրջ 1,678 մլրդ ԱՄՆ դոլար։ Այսինքն, 2022-30 թվականները անհրաժեշտ կլինի 1,519 մլրդ ԱՄՆ դոլար։ Այդ կապակցությամբ առաջարկվում է ծրագրի գործողության ժամկետը երկարացնել մինչև 2035 թվական»,-ասված է հիմնավորման մեջ։

Աղբյուր` Փաստինֆո

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Այս պահին կա հնարավորություն՝ հոկտեմբերի 27-ի ամբողջական բացահայտման համար.Անդրանիկ Քոչարյանը Գլխավոր դատախազին հորդորեց հետևողական լինել

Հաջորդ գրառումը

Շատ ենք շահագրգռված, որ խաղաղության պայմանագիրը դառնա իրականություն. Անդրանիկ Քոչարյան

Համանման Հոդվածներ

Միջազգային

Թրամփը Իրանի հետ պատերազմը ներկայացրել է որպես վեցշաբաթյա էքսկուրսիա

10/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Արցախում հայկական եկեղեցիներ ոչնչացնող օկուպանտը հայերին մեղադրում է «իրենց անտառները» ոչնչացնելու մեջ

10/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Պետք  չէ պաշտպանել Հայաստանը մեզանից. մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև

10/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

մենք մեր քաղաքականությունը հիմնում ենք առաջին հերթին Ադրբեջանի ազգային շահերի վրա, որ Ադրբեջանը լինի ուժեղ և հզոր պետություն. Բայրամով

10/05/2026
Հաջորդ գրառումը

Շատ ենք շահագրգռված, որ խաղաղության պայմանագիրը դառնա իրականություն. Անդրանիկ Քոչարյան

Ամենաշատ ընթերցվածը

08 Մայիսի, 2026

«Ղրիմի հայերը» ցուցահանդեսը Բելոգորսկում

08/05/2026

Ապրիլի 22-ին Բելոգորսկի շրջանի պատմաերկրագիտական թանգարանում տեղի ունեցավ «Ղրիմի հայերը» խորագրով ցուցահանդեսի բացումը՝ նվիրված Օսմանյան կայսրությունում 1915 թ. Հայոց ցեղասպանության...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Եթե Հայաստանն ուզում է միանալ Եվրամիությանը, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի» գործընթացը». Պուտին

09/05/2026

«ՀՀ իշխանությունները կարող են հանրաքվե անցկացնել Եվրամիությանը միանալու վերաբերյալ, և եթե ժողովուրդը աջակցի դրան, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի»...

ԿարդալDetails
Հրապարակախոսություն

Հայաստանի թակարդը՝ «հանուն» մի բանի. Հակոբ Բադալյան

10/05/2026

Ի՞նչ ասել Հայաստանի վերաբերյալ Պուտինի հայտարարությունների առնչությամբ: Ես մի քանի օր առաջ Հինգերորդ ալիքի եթերում անդրադառնալով այս թեմային նշել եմ,...

ԿարդալDetails
Նորություններ

Գյումրին օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ Դերենիկ Մալխասյան

10/05/2026

Լենինականը (Գյումրին) օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ 1930-ականների վերջ Գաղտնիք չէ, որ Թուրքիան վերջին 200 տարվա ընթացքում միշտ սպասել է...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական