Հայ գերիների գնդակահարությանը ներգրավված է եղել «Կոմանդո» ստորաբաժանումը: Այն վերապատրաստվում է թուրք հրամանատարների կողմից:
«Հետքի» հետ զրույցում այս մասին ասել է Ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը` հավելով, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան ներգրավված է նմանատիպ վայրագություններին:
Հայկական կողմն արդեն պարզել է, որ երեկ սոցիալական ցանցերում տարածված տեսանյութը, որում երևում էին հայ ռազմագերիների գնդակահարության կադրեր, կատարվել է Սյունիքի Իշխանասարի դիրքերից մեկում` «Հովազ 1» բարձունքում:








