Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Հայկական ծագմամբ բնակիչներին օգնություն տրամադրելը չի բացառվում. Բայրամով

Հայկական ծագմամբ բնակիչների պահանջմունքների հետ կապված՝ ադրբեջանական կողմը չի բացառում օգնության տրամադրման հնարավորությունը Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի օգտագործմամբ՝ բուժական նպատակներով, ԿԽՄԿ միջնորդությամբ, անհրաժեշտ կանոնների պահպանմամբ. Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչության ղեկավար Դրագանա Կոժիչի հետ հանդիպման ժամանակ ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը:

АPA-ն հայտնում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության հարցերն Ադրբեջանի եւ ԿԽՄԿ-ի միջեւ, ընթացիկ կրավիճակը Լաչինի անցակետում, ինչպես նաեւ ԿԽՄԿ գործունեության հարցերն Արցախում։