Ուրբաթ, Հոկտեմբերի 24, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Հայերի պնդումներին պատասխանի բնույթ կրող և 12 հարցազրույց ներառող ժողովածուն պատրաստ է»

24/02/2024
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այդ մասին փետրվարի 22-ի համարում տեղեկացնում է «Star» թերթը, որի համապատասխան հոդվածը նույն օր արտապել է Կ. Պոլսո հայոց պատրիարքարանի խոսափող «Հայ Թերթ» կայքէջը:

Ժողովածուն հրատարակության է պատրաստել ԱՄՆ-ում գործող «Թուրք-ամերիկյան անվտանգության հիմնադրամ»-ը (TASFO): Սա քաղաքացիական հասարակության թուրքական կազմակերպություն է: Քանի որ գրքի թեման «հայերի 1915-ին առնչվող պնդումներն» են և հայտնի են այդ պնդումներին թուրք ժխտողականների շատ գիտական մոտեցումները, ուստի միանգամայն ավելորդ ենք համարում դրա շուրջը բանավեճ ծավալելը ժխտողականների հետ: Մանավանդ որ գիտենք սրանց՝ Հայոց ցեղասպանության հարցը վիճարկման ոլորտ ներքաշելու նկրտումները: Պարզապես ասենք, որ ԱՄՆ-ում գործում է թուրքական 100 այդպիսի կազմակերպություն, որոնց «աշխատանքները» ուղղորդում և համակարգում է «Turkish Forum»-ը, որին էլ իր հերթին ուղղորդում Թուրքիայի արտգործնախարարությունը՝ համագործակցությամբ թուրքական գաղտնի ծառայությունների հետ: Ահա թե ինչ է գրել  թուրքական «Star» թերթը.

«Հիմնադրամի նախագահ Ֆաթիհ Օզոնուրը «Անադոլու» գործակալության հարցերին պատասխանելիս ասել է. «Կորոնավիրուսի պատճառով ատիպված դադարեցրինք  այսպես կոչված հայերի ցեղասպանության ստերի դեմ պայքարը: Սակայն, ամբողջացնելով հարցազրույցները, կարողացանք ավարտին հասցնել «Այսպես կոչված Հայոց ցեղասպանության մասին ճշմարտությունը » գիրքը, ինչը մեզ անչափ երջանկացնում է»:

Օզոնուրը միաժամանակ ասաց, որ այս ժողովածն սկսել են կազմել նախքան քովիդի համաճարակի տարածումը և որոշել էին1 տարում  ավարտին հասցնել: Նրա խոսքերով՝ վերոնշյալ գրքում ընդգրկված են ամերկացի 12 պատմաբանի և մասնագետ գիտաշխատողի՝ հիմնադրամին տված ծավալուն հարցազրույցները: 

Կենտրոնի՝  Նյու Յորքում գտնվող հիմնադրամի տպագրության պատրաստած այս գրքի միակ նպատակը «հայերի՝ պատմական որևէ հիմք չունեցող այսպես կոչված ցեղասպանության վերաբերյալ պնդումները կեղծ փաստաթղթերի և մտացածին տեսանյութերի միջոցով Վաշինգտոնում ճանաչելի դարձնելու համար պայքարող հայկական լոբբիին արժանի հակահարված տալն է»:

Ժողովածուն ընդգրկում է այնպիսի մասնագետ պատմաբանների  հարցազրույցները, որոնց անուններն են՝ Prof. Justin McCarthy, Prof. Michael Gunter, Prof. Sean McMeekin, Prof. Jeremy Salt, Prof.Օմար Լյութֆի Թաշչըօղլու, Dr. Robert B. McKay, Dr. Patrick Walsh, Dr. Maxime Gauin, Dr. Christian J Henrich, Dr. Մեհմեդ Փերինչեք և ԱՄՆ նախկին նախագահ Ronald Reagan-ի իրավական հարցերով խորհրդական Bruce Fein:

Գիրքն անգլերեն է, «Թուրք-ամերիկյան անվտանգության հիմնադրամ»-ը պատրասվում է ամենակարճ ժամանակահատվածում հրատարակել դրա թուրքերեն, ադրբեջաներեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, հունարեն և հայերեն տարբերակները:

Հակոբ Չաքրյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Բազմազավակ» «ֆեյք» մայրը պետությունից 111․000 եվրո է շորթել

Հաջորդ գրառումը

Պուտինը Կիմ Չեն Ինին մեքենա է նվիրել

Համանման Հոդվածներ

Նորություններ

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն անխուսափելի է դառնում. Վահե Դավթյան

23/10/2025
Նորություններ

Ամեն օր քաղբանտարկյալների թիվն աճում է. Տիգրան Աբրահամյան

23/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Անթիլիասը պէտք չունի Երեւանէն եկող թելադրութիւններուն կամ ուղղութիւններուն. Արամ Ա Կաթողիկոս

23/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ներկայացվել է հաղորդում հանցագործության մասին՝ կապված Նիկոլ Փաշինյանի և Ստեփան Ասատրյանի կողմից կրոնական ծեսի կատարմանը խոչընդոտելու նախապատրաստության հետ. Արա Զոհրաբյան

23/10/2025
Հաջորդ գրառումը
8516591 13.09.2023 13 сентября 2023. Председатель Государственного совета КНДР Ким Чен Ын на космодроме Восточный. Михаил Метцель / POOL

Պուտինը Կիմ Չեն Ինին մեքենա է նվիրել

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն անխուսափելի է դառնում. Վահե Դավթյան

23/10/2025

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն անխուսափելի է դառնում Վերջին տարիներին ՀՀ դրամի ամրապնդման հետևաքնով Հայաստանում բնական գազի ձեռքբերումը թույլ է տվել տարեկան...

ԿարդալDetails

Ամեն օր քաղբանտարկյալների թիվն աճում է. Տիգրան Աբրահամյան

23/10/2025

Անթիլիասը պէտք չունի Երեւանէն եկող թելադրութիւններուն կամ ուղղութիւններուն. Արամ Ա Կաթողիկոս

23/10/2025

Ներկայացվել է հաղորդում հանցագործության մասին՝ կապված Նիկոլ Փաշինյանի և Ստեփան Ասատրյանի կողմից կրոնական ծեսի կատարմանը խոչընդոտելու նախապատրաստության հետ. Արա Զոհրաբյան

23/10/2025

Ջեյ Դի Վենսն այցելել է Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար

23/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական