Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

«Բազմազավակ» «ֆեյք» մայրը պետությունից 111․000 եվրո է շորթել

Իտալուհին դատապարտվել է 1 տարի 8 ամիս ազատազրկման՝ «ֆեյք» երեխաների համար պետությունից ֆինանսական աջակցություն պահանջելու եւ ստանալու համար։

Հռոմում լույս տեսնող «la Repubblica» օրաթերթը գրում է, որ 5 տարի անընդմեջ կինը պետական մարմիններին կեղծ տեղեկանքներ է ներկայացրել, ըստ որոնց՝ 2014-2019 թթ 5 երեխա է լույս աշխարհ բերել։

«Տարբեր հիվանդանոցների բլանկները կեղծելով` (ֆոտոշոֆի միջոցով դրանց վրա ստորագրություն ու կնիք ավելացնելով) կարողացել է մոլորացնել թե՛ գործատուին եւ հղիության արձակուրդ (декрет)գնալ, թե՛ պետության ու պետությունից նպաստ ստանալ»,-գրում է պարբերականը։

Խորամանակ «բազմազավակ» տիկնոջ՝ ամեն տարի երեխա ունենալը նրա գործատուին է  տարօրինակ թվացել։ Վերջինս դիմել է ոստիկանություն, ինչից հետո բացահատվել են «ֆեյք» մոր քաջագործությունները։ Իրավապահները պարզել են, որ կինը 5 տարում պետական տարբեր կառույցներից 111.000 եվրո օժանդակություն է ստացել։

ՍՎ