Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

88-ամյա գեյմեր-բլոգերը՝ Գինեսի ռեկորդակիր

88-ամյա չինացին ճանաչվել է աշխարհի ամենատարեց «գեյմեր»վիդեոբլոգերը. տեղեկացնում է «Գինեսի ռեկորդների գրքի» պաշտոնական կայքը։

Առցանց խաղերի սիրահարը Չինաստանի Ֆուչժոու քաղաքի բնակիչ Յան Բինգլինն է, որ մինչեւ թոշակի անցնելը նավթագազային արդյունաբերության գիտական ​​հետազոտություններով էր զբաղվում։ Բայց վաստակած հանգստի անցնելուց հետո՝ 1996-ին, առցանց խաղերի եւ բլոգ վարելու սիրահար պապիկը սկսել է տեսախաղերով հետաքրքրվել։

Բինլինն խաղացել է այնպիսի վիդեո խաղեր, ինչպիսիք են «Tomb Raider-եւ «Resident Evil»-ը: 28 տարում նրա խաղացած վիդեոխաղերի թիվը հասել է մոտ 500-ի:

Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչները հրապարակել են «գեյմեր» պապիկի օրվա գրաֆիկը։ Նա արթնանում է առավոտյան 6-ին, նախաճաշում եւ մինչեւ 2 ժամ սեղանի թենիս խաղում։ Իսկ արդեն հետմիջօերին ՝ ժամը 3-ից սկսած՝ վիդեոխաղերով է զբաղվում եւ բլոգ վարում չինական «Bilibili» սոցիալական ցանցում։

Թեեւ 88-ամյա ռեկորդակիրն օրվա մեծ մասն անց է կացնում առցանց խաղեր խաղալով եւ դրանց մասին բլոգ վարելով՝ իր բաժանորդներին խորհուրդ է տալիս՝ չտարվել տեսախաղերով։

ՍՎ