Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

«Հայաքվե» ստորագրահավաքը տեղի կունենա հունիսի 21-ից օգոստոսի 19-ը. ԿԸՀ-ն դիմումը հաստատել է

«Հայաքվե» նախաձեռնող խումբը հայտնում է, որ այսօր ԿԸՀ-ն իրենց դիմումը հաստատել է։

ԿԸՀ-ն ստորագրահավաքի ժամկետ է սահմանել հունիսի 21-ից օգոստոսի 19-ը։

Ստորագրման համար հատկացված հասցեների մասին տեղեկությունը ստացվելու է եռօրյա ժամկետում և անմիջապես հրապարակվելու է։