«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու ԱԺ նախագահի ընտրության փակ քվեարկությանը

Ազգային ժողովում շարունակվում է խոսնակի թեկնածուի պաշտոնի հարցի քննարկումը։ Շարունակվում են իշխանության և ընդդիմության ներկայացուցիչների ելույթները, որից հետո տեղի կունենա քվեարկությունը։ ԱԺ նախագահի պաշտոնին առաջադրվել է միայն «Քաղաքացիական պայմանագրից» Ռուբեն Ռուբինյանի թեկնածությունը, ով նախորդ խորհրդարանում ԱԺ փոխխոսնակն էր:
ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը հայտարարեց, որ «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու ԱԺ նախագահի ընտրության փակ քվեարկությանը:
