Իմունականխարգելման ազգային ծրագրի համար ունենք հատկացում՝ 16,4 տոկոսի ավելացում` 728 միլիոն դրամի շրջանակներում, որի շնորհիվ կարողանալու ենք ներդնել մեր երկրում ջրծաղիկի պատվաստանյութի կիրառումը. ԱԺ-ում 2024 թվականի պետբյուջեի քննարկման ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով առողջապահության ոլորտի՝ 2024 թվականի հատկացումներին:
«Սա կնպաստի մեզ մոտ երեխաների, նաև զորակոչիկների առողջության պահպանմանը և աշխատունակության պահպանմանը, և նաև որոշակի առումով անվտանգային շատ կարևոր լուծում է:
Նախարարը նշեց, որ մանկապարտեզներում բավական է լինի մեկ երեխայի հիվանդացության դեպք, և մնացած բոլոր խմբերը վարակվում են ջրծաղիկով, ցավոք, լինում են նաև ծանր դեպքեր։