Երկուշաբթի, Հոկտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանն ու հայ ժողովուրդն այսպիսի ղեկավար են ունեցել

02/03/2024
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանն իր ուսին է առել Արամ Խաչատրյանի դագաղը։

Կարեն Դեմիրճյանի օգնական Սամվել Դանիելյանի գրառումը, երբ Դեմիճյանն իր աշխատասենյակում ընդունել էր Արամ Խաչատրյանին․ «Կարենը զրույցի ժամանակ անջատել է բոլոր հեռախոսները, և երբ կառավարական կապով կարևոր և շտապ զանգ է հնչել՝ օգնականը ուղիղ կապի միջոցով փորձել է իմաց տալ Կարեն Սերոբովիչին, սակայն, ի զարմանս իրեն, պատասխան չի ստացել և ստիպված մտել է աշխատասենյակ, որպեսզի նախազգուշացնի զանգի մասին:

«Երկու քայլ առնելով՝ քարացած կանգ առա,- գրել է Դանիելյանը:- Իմ առջև բացված տեսարանը ցնցեց ինձ: Կարեն Դեմիրճյանը մեղմաձայն երգում էր, իսկ նրա դիմաց նստած Մեծ Խաչատրյանի աչքերում ես արցունքներ տեսա: Ոչինչ չասելով, սկսեցի լսել:« Գայանե» բալետի մեղեդին էր: Լռությամբ Դեմիրճյանի առջև դրեցի Մոսկվայից զանգող պաշտոնատար անձի ազգանվան նմուշով գրությունը և դուրս եկա սենյակից»:

Մոտավորապես մեկ ժամ հետո առանձնասենյակից դուրս է եկել հուզված Արամ Իլյիչը, նստել Սամվել Դանիելյանի գրասեղանի մոտ և ասել. «Շնորհիվ Կարեն Սերոբիչի հետ իմ հանդիպումների, զրույցների, բարեկամական կապերի, քիչ է ասել, թե ես ինձ հայ եմ զգում, ավելին, ես հպարտանում եմ դրանով: Ինձ ընդունել են թագավորներ, պրեզիդենտներ, ես հանդիպել եմ աշխարհի շատ երկրների ղեկավարների հետ, ուր համերգներ եմ տվել, ինձ ողջունել է աշխարհը, բայց ես հպարտանում եմ, որ հայ եմ, և Հայաստանն ունի այսպիսի ղեկավար՝ բազմակողմանի օժտված մարդ, որը խորապես ու նրբորեն հասկանում է երաժշտությունը: Նա զարմանալի լսողություն ունի: Գիտե՞ս, ես իմ ականջներին չէի հավատում. նա իմ խնդրանքով երգում էր ամբողջական հատվածներ իմ բալետներից: Նա համարյա անգիր գիտի իմ «Սպարտակ» և «Գայանե» բալետները, սիմֆոնիաները, դաշնամուրի, ջութակի և թավջութակի համար գրված համերգները: Նա փայլուն գիտի եվրոպական և համաշխարհային դասական երաժշտությունը, անգիր գիտի բազմաթիվ ստեղծագործություններ: Դա անհավատալի է: Նրա հետ հետաքրքիր է զրուցել ցանկացած թեմայի շուրջ, քննարկել տարբեր հարցեր, հիմնախնդիրներ: Նա զարմանալի մարդ է: Նրան լսելով՝ ես արտասվեցի. դրանք հպարտության արցունքներ էին…»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Լավրո՛վ, ինչ ցանես, այն էլ կհնձես

Հաջորդ գրառումը

Ինչպիսի եղանակ է լինելու մարտին

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի ու Ադրբեջանի փոխադարձ առևտուրը կարող է դառնալ երկու երկրների միջև տնտեսական համագործակցության հիմք. Պապոյան

27/10/2025
Նորություններ

Աննա Հակոբյանի վարսավիրի ամուսնուն նշանակել են «Երևան-Կենտրոն» ՔԿՀ պետ

27/10/2025
Նորություններ

Շատ խորհրդանշական կլիներ, եթե Արգիշտին կոչվեր Էջմիածնի ՉԵԿԱ-ի ղեկավար՝ դավաճան Խաչիկ Մուղդուսիի անունով. Արթուր Սուքոյան

27/10/2025
Նորություններ

Բա որ Հոկտեմբերի 27-ը եղած չլիներ, Վազգեն Սարգսյանը ողջ լիներ, Սասուն Միքայելյանը կարողանալո՞ւ էր ԵԿՄ դռանը մոտ գալ. Աննա Մկրտչյան

27/10/2025
Հաջորդ գրառումը

Ինչպիսի եղանակ է լինելու մարտին

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի ու Ադրբեջանի փոխադարձ առևտուրը կարող է դառնալ երկու երկրների միջև տնտեսական համագործակցության հիմք. Պապոյան

27/10/2025

Ադրբեջանն ու Հայաստանը մրցակիցներ չեն արտաքին առևտրում, ընդհակառակը, նրանք կարող են լրացնել միմյանց. հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։...

ԿարդալDetails

Աննա Հակոբյանի վարսավիրի ամուսնուն նշանակել են «Երևան-Կենտրոն» ՔԿՀ պետ

27/10/2025

Շատ խորհրդանշական կլիներ, եթե Արգիշտին կոչվեր Էջմիածնի ՉԵԿԱ-ի ղեկավար՝ դավաճան Խաչիկ Մուղդուսիի անունով. Արթուր Սուքոյան

27/10/2025

Բա որ Հոկտեմբերի 27-ը եղած չլիներ, Վազգեն Սարգսյանը ողջ լիներ, Սասուն Միքայելյանը կարողանալո՞ւ էր ԵԿՄ դռանը մոտ գալ. Աննա Մկրտչյան

27/10/2025

2026-ին ամենաշատը կնվազի ՊՆ-ի բյուջեն՝ 101 միլիարդ դրամով, ամենամեծ աճը կլինի սոցապնախարարությունում՝ 87 միլիարդ դրամ

27/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական