Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Հայաստանի և Իրանի արտգործնախարարները հանդիպել են

Հոկտեմբերի 4-ին աշխատանքային այցով Թեհրանում գտնվող Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ։

Ինչպես Azgonline.am-ին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից, հանդիպմանը հանգամանորեն քննարկվել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերում երկու երկրների միջև համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցերի լայն շրջանակ։