Ուրբաթ, 31 Հուլիս, 2026

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն. սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է

«Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է:

Տեխնիկապես ավարտվել, նշանակում է, որ արձանագրվել, վերահաստատվել է այն հատվածը, որով անցնում է հայ-ադրբեջանական սահմանը՝ համաձայն Ալմաթայի հռչակագրի։

Այսինքն Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի սահմանի անցման կետերում են այդ սյուները տեղադրված», – «Ազատության» հետ զրույցում

տեղեկացրեց խորհրդարանի Պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը։

Կառավարությունը այսօր հայտարարեց, որ Հայաստան – Ադրբեջան սահմանին տեղադրվել է 28 սահմանային սույն։

Թե քանի կմ տարածք է սահմանազատվել, պաշտոնապես չի հաստատվել։ Սակայն իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները «Ազատության» հետ զրույցում նշում են, որ խոսքը 10-12 կմ մասին է։