Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Հայաստանի և Ադրբեջանի միջև  սահմանազատման ոլորտում ձեռքբերումները դրական քայլեր են. Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի  Բլինքենը նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հասնելու կարևորությունը։

Բլինքենն ասել է, որ Միացյալ Նահանգները կշարունակի ջանքեր գործադրել այդ նպատակին հասնելու համար:

Նա դրական քայլ է գնահատել Հայաստանի և Ադրբեջանի միջև  սահմանազատման ոլորտում ձեռքբերումները, այդ թվում՝ 2024 թվականի օգոստոսի 30-ին համապատասխան կարգով պետական ​​սահմանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի ստորագրումը։