ՀՀ պետական, հասարակական գործիչ էդգար Ղազարյանը գրում է. «Ադրբեջանի նախագահի պահանջով 2025 թվականի մարտի 6-ին պաշտոնից ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչ Եղիշե Կիրակոսյանը։ Դրանից մի քանի օր հետո պաշտոնից ազատվել է նաև վարչապետի աշխատակազմի Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի միջազգային արբիտրաժներում և օտարերկրյա դատարաններում Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանության վարչության պետ Քրիստինե Խանազադյանը։ Հատկանշական է, որ այդ օրերին հայտարարվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության համաձայնագրի» շուրջ բանակցությունների ավարտի մասին։
Մինչ օրս այդ երկու առանցքային պաշտոնները շարունակում են մնալ թափուր, իսկ Հայաստանի և Ադրբեջանի միջև ոչ մի նոր փաստաթուղթ չի ստորագրվել և չի ստորագրվելու։
Դրա փոխարեն հարձակում է սկսվել Ամենայն հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի դեմ այն բանի համար, որ նա միջազգային եկեղեցական հարթակներում փորձել է պաշտպանել հայ ժողովրդի շահերը»։




