Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել. Զախարովա

Ռուսաստանի տարածքում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում:

Դիվանագետը հավելել է, որ հանդիպման հստակ ամսաթիվը կհայտարարվի ավելի ուշ: