Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Հայաստանի  Սահմանադրությունը պետք է փոխվի. ասել է Ալիևը Բելգիայի վարչապետին

Նոյեմբերի 11-ին Ադրբեջանի  նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Բելգիայի Թագավորության վարչապետ Ալեքսանդր Դե Կրոոյի հետ։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել  տարածաշրջանային խնդիրների և Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի շուրջ։

Ալիևն ասել է, որ վերջին մեկ տարվա ակտիվ բանակցությունների արդյունքում լուրջ առաջընթաց է գրանցվել, այդ թվում՝  սահմանազատման հարցում։ Նա նշել է, որ Հայաստանի Սահմանադրության մեջ իբր կան  տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ, որոնք  «շարունակում են խոչընդոտ հանդիսանալ խաղաղության պայմանագրի ստորագրման համար»։

Հայաստանի  Սահմանադրությունը պետք է փոխվի. հայտարարել է Ալիևը։

Նա  ընդգծել է, որ Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է COP29-ին։

 «Կմասնակցի՞ այս երկիրը COP29-ին, թե ոչ, դա հենց Հայաստանի որոշումն է»,- ասել է Ալիևը։