Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

«Բռնապետի օր». ի՞նչ է անելու Թրամփը իր նախագահության առաջին օրը

Դոնալդ Թրամփի խոսքով՝ ինքը բռնապետ չի լինի՝ «բացառությամբ առաջին օրվանից»։ Ի՞նչ է նա պատրաստվում անել իր նախագահության առաջին օրը. Associated Press-ը ներկայացրել է հավանական ծրագիրը՝ հիմնվելով Թրամփի  հայտարարությունների վրա։

🔸 « Պաշտոնը ստանձնելուց երկու վայրկյան հետո» աշխատանքից կազատի  hատուկ դատախազ Ջեք Սմիթին, որը քրեական հետապնդում է իրականացրել Թրամփի դեմ երկու դաշնային գործերով։

🔸 Ներում կշնորհի 2021 թվականի հունվարի 6-ին Կապիտոլիումի վրա հարձակում գործած իր կողմնակիցներին, բայց ոչ բոլորին:

🔸 Կսկսի  ազատվել կոռումպացված պաշտոնյաներից։ Դրա համար Թրամփը կվերակենդանացնի Schedule F հրամանը, որպեսզի կարողանա աշխատանքից հեռացնել տասնյակ հազարավոր պետական ​​աշխատողների:

🔸 Կբարձրացվի Չինաստանից ապրանքների ներմուծման մաքսատուրքերը մինչև առնվազն 60%, իսկ Մեքսիկայից մինչև 25%:

🔸 Չեղյալ կհայտարարի տրանսգենդեր ուսանողներին խտրականությունից պաշտպանելու միջոցները։

🔸 Կմեծացնի հանածո վառելիքի արտադրությունը Միացյալ Նահանգներում և կչեղարկի էներգիայի այլընտրանքային աղբյուրների ներդրման մի շարք միջոցառումներ։

🔸 Ռուսաստանին և Ուկրաինային կհրավիրի բանակցությունների սեղանի շուրջ՝ հակամարտությունը դադարեցնելու համար։

🔸 Կմեկնարկի  ԱՄՆ պատմության մեջ միգրանտների ամենամեծ արտաքսումը, որը հիմնված է  1798 թվականի  օրենքի վրա: Ներկայումս երկրում կա մոտ 11 միլիոն անօրինական ներգաղթյալ։