Չորեքշաբթի, Հուլիսի 15, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն ամփոփում է 2020-2021 համերգաշրջանը

13/07/2021
- Մշակույթ, Նորություններ

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը «Sputnik Արմենիա» միջազգային մուլտիմեդիոն կենտրոնում ամփոփել է 2020-2021 համերգաշրջանը, որը նաև հոբելյանական էր։ Նվագախումբը 2021թ. հունվարի 25-ին նշեց կազմավորման 15-ամյակը։

Նվագախմբի ղեկավարի խոսքով՝ բարդ շրջան էր, սակայն մեծ ձեռքբերումներ են ունեցել անցնող համերգաշրջանում, աշխատել են տարբեր երաժիշտների հետ, ներկայացել են 40 համերգով: Համերգներից վեցը կայացել է առցանց: Մեկ համերգ տեղի է ունեցել Շիրակի մարզում, մեկ համերգ էլ՝ Արցախում: 

«Համավարակով պայմանավորված՝ դժվար պայմաններում անգամ կարողացել ենք հյուրախաղերի մեկնել. չորս համերգով ենք ներկայացել Դուբայում, որտեղ աշխատել ենք Եղիսաբեթ թագուհու անվան երաժշտական մրցույթի առաջին մրցանակակիրների հետ, ինչը ձեռքբերում է»,- ասել է մաեստրո Սմբատյանը։

Համերգաշրջանին նվագախումբը ներկայացրել է «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը՝ հանդես գալով 5 համերգային ծրագրով և հայտնի մենակատարների հետ: Կազմակերպել է Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը, ինչպես նաև՝ Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը՝  նշանավորելով հայ մեծ կոմպոզիտորների  հոբելյանները: «Այն նեղ մասնագիտական փառատոն է, բայց ունի շատ կարևոր ելևէջներ. մեր կոմպոզիտորները ոգևորվում են: Պրոֆեսիոնալ իմաստով դա կարևորագույն փառատոներից է»,- նշել է Սմբատյանը: 

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը որպես պաշտոնական նվագախումբ մասնակցել է Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթին, որն այս տարի անցկացվել է դիրիժորություն մասնագիտությամբ։

2020թ. հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ տեղի են ունեցել բացօթյա բարեգործական համերգներ‚ որոնցից ստացված հասույթը փոխանցվել է «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին։

Նվագախումբը համերգաշրջանի ընթացքում հանդես է եկել նաև հատուկ նախագծերով։ Մասնավորապես, Սիմֆոնիկ նվագախմբի կենդանի նվագակցությամբ ցուցադրվել է «Սառցե սիրտը» մուլտֆիլմը։ Ունկնդիրները համերգաշրջանի ընթացքում վայելել են «Սիմֆոնիկ Հոլիվուդ» և «Սիմֆոնիկ Հայֆիլմ» համերգային ծրագրերը, իսկ հուլիսի 24-ին մանուկների համար կներկայացվի Դեն Բրաունի հայտնի «Վայրի սիմֆոնիա» համերգ-հեքիաթը։

Համերգաշրջանի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ձայնագրել է Էդուարդ Հայրապետյանի «Կախարդական կոճակներ» բալետը, Ջոն Տեր-Թադևոսյանի Լիրիկական պոեմը, Տիգրան Մանսուրյանի Պարտիտը՝ գրված սիմֆոնիկ նվագախմբի համար և Ալեքսանդր Սպենդիարյանի ստեղծագործություններից։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գործունեությունը լայնորեն լուսաբանվել է տեղական և միջազգային մամուլում։

Ասուլիսին ներկա էր նաև 15-ամյա դաշնակահար, միջազգային մրցույթների դափնեկիր Դմիտրի Իշխանովը, որը հուլիսի 15-ին ելույթ կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ ներկայացնելով Բեթհովենի երրորդ կոնցերտը։

Նվագախումբն ու պատանի դաշնակահարը համերգը կնվիրեն Էդվարդ Միրզոյանի 100-ամյակին։ «Ես երջանկություն եմ ունեցել անձամբ տեսնելու մաեստրո Էդվարդ Միրզոյանին, երբ փոքր է։ Նրա հետ լուսանկար ունեմ»,- ասել է Դմիտրին։ Նա նաև նշել է, որ հայ կոմպոզիտորներից Բաբաջանյանի «Էլեգիան» է կատարել։ «Իհարկե, հայ կոմպոզիտորների բազմաթիվ այլ հիանալի ստեղծագործություններ կան, հաստատ ընտրություն կա։ Եվ ոչ փոքր»,- նշել է Դմիտրի Իշխանովը։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ

Նախորդ գրառումը

Վերականգնվում է Բնունիսի Սբ Աստվածածին եկեղեցին

Հաջորդ գրառումը

«Կամազ» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը. վարորդը տեղում մահացել է

Համանման Հոդվածներ

Նորություններ

Խուզարկությունից հետո տարել են երեք անչափահաս երեխաներիս հեռախոսները. դե հո դատարկ դուրս չէ՞ին գալու տանից. Կարեն Սիմոնյան

15/07/2026
Մշակութային

Անկախական նկարիչը. Հայկազ Խաչատրյանի կտավների հետահայաց ցուցադրությունը՝ «Նարեկացի» արվեստի միությունում

15/07/2026
Նորություններ

Քրգործերը նոր չեն, բայց ոչ մի րոպե վախի արտահայտություն իմ կողմից չի եղել. Գյումրու փոխքաղաքապետ

15/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը կշարունակվի Ադրբեջանի հետ սերտ խորհրդակցությունների և համակարգման միջոցով. Թուրքիայի ԱԳՆ

15/07/2026
Հաջորդ գրառումը

«Կամազ» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը. վարորդը տեղում մահացել է

Լրահոս

Խուզարկությունից հետո տարել են երեք անչափահաս երեխաներիս հեռախոսները. դե հո դատարկ դուրս չէ՞ին գալու տանից. Կարեն Սիմոնյան

15/07/2026

Գյումրու ավագանու «Մայր Հայաստան» դաշինքի խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց՝ իրավապահներն «աղմկահարույց» խուզարկության ընթացքում իր տանից...

Անկախական նկարիչը. Հայկազ Խաչատրյանի կտավների հետահայաց ցուցադրությունը՝ «Նարեկացի» արվեստի միությունում

15/07/2026

«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ «Հայկազ Խաչատրյան՝ անկախական նկարիչը» խորագրով  կտավների հետահայաց ցուցադրության բացումը։  Հայկազ Խաչատրյանը ավարտել է Փանոս  Թերլեմեզյանի...

Քրգործերը նոր չեն, բայց ոչ մի րոպե վախի արտահայտություն իմ կողմից չի եղել. Գյումրու փոխքաղաքապետ

15/07/2026

Արդեն 9 ամիս է՝ կառավարում եմ, քրգործերը նոր չէ, որ հարուցված են, բայց ոչ մի րոպե վախի արտահայտություն իմ կողմից...

Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը կշարունակվի Ադրբեջանի հետ սերտ խորհրդակցությունների և համակարգման միջոցով. Թուրքիայի ԱԳՆ

15/07/2026

Հարավային Կովկասում տևական խաղաղության և կայունության ապահովումը Անկարայի արտաքին քաղաքականության գերակա առաջնահերթություններից է։ Ըստ ադրբեջանական պետական «APA» լրատվական գործակալության՝ այս...

Մեր ուժը հայտարարել է, որ վերցնելու է մանդատները. իմ հարցով դեռ ժամանակ կա. Ավետիս Առաքելյան

15/07/2026

Մեր քաղաքական ուժը հայտարարություն է տարածել, որ վերցնելու է մանդատները։ Իմ հարցով դեռ ժամանակ կա, ասել եմ, որ այդ մասին...

ՔՊ-ն շարունակում է բոյկոտել Գյումրու ավագանու նիստերը

15/07/2026

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներն այսօրվա արտահերթ նիստին ևս չեն ներկայացել՝ բոյկոտելով այն։ Գրանցվել է ավագանու 18 անդամ, քվորումն ապահովված...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական