Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը Բելառուսի ԱԳՆ է կանչվել

Բելառուսի Հանրապետությունում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Նարեկ Տիրատուրյանը հրավիրվել է Բելառուսի արտաքին գործերի նախարարություն՝ Երևանում տեղի ունեցածի ֆոնին. տեղեկանում ենք Բելառուսի ԱԳՆ-ի ֆեյսբուքյան էջից։

«Հայ դիվանագետը մանրամասն տեղեկացվել է Երևանում Բելառուսի դեսպանատան շենքի նկատմամբ մի խումբ անձանց կողմից կատարված վանդալիզմի, Բելառուսի դիվանագիտական ​​ներկայացուցչությանը հասցված վնասի, և այն կանխելու համար Հայաստանի իրավապահ մարմինների ակնհայտ անբավարար միջոցների մասին», – նշվում է հաղորդագրությունում: