Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանի գյուղոլորտի 5,4 տոկոս անկումը՝ նոր թանկացումների պատճառ

26/04/2022
- Նորություններ, Տնտեսական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է տնտեսության վիճակի մասին 2022 թվականի հունվար-մարտ ամիսների պաշտոնական տվյալները, մասնավորապես՝ այս տարվա առաջին եռամսյակի ընթացքում Հայաստանի տնտեսական ակիտվությունը դանդաղել է՝ կազմելով 9,6 տոկոս։ Անշուշտ, կանխատեսելի էր, որ տնտեսական ակտիվությունը նվազելու է հունվար-փետրվարի համեմատ(12 տոկոս), սակայն խիստ մտահոգիչ է, թե դա որ ոլորտների հաշվին է արձանագրվել։
Եվ այսպես՝ 2022 թվականի հունվար-մարտ ամիսներին գյուղատնտեսության ոլորտի անկումը կազմել է 5,4 տոկոս, սա այն դեպքում, երբ կառավարությունը միլիարդավոր դրամներ է ծախսել գյուղատնտեսական ծրագրերի վրա։ Սա ևս մեկ անգամ փաստում է գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորման ծրագրերի ցածր արդյունավետությունը։ Գյուղոլորտը ռազմավարական նշանակություն ունի ցանկացած երկրի համար, քանի որ այն լուծում է պարենային անվտանգության և զբաղվածությանու մի շարք այլ խնդիրներ։ Գյուղատնտեսության ոլորտը կազմում է Հայաստանի համախառն ներքին արդյունքի 11,1 տոկոս, ինչպես նաև այս ոլորտում է զբաղված ամեն երրորդ աշխատողը։

Պաշտոնական տվյալների համաձայն՝ այս տարվա ընթացքումսննդամթերքը շարունակելու է թանկանալ, քանի որ տեղական գյուղմթերքի արտադրության ծավալները կրճատվում են։ Իսկ իրականությունից կտրված կամ հասարակության մոլորեցնողպաշտոնյաները թանկացումները բացատրում են միայն միջազգային շուկայում պարենամթերքի գներով։Տեղին է հիշեցնել, որ միայն այս տարվա հունվար-մարտ ամիսներին սննդամթերքի գներն աճել են 12,3 տոկոսով։
Տնտեսական ակտիվության դանդաղման հիմնական պատճառներից մեկն էլ արդյունաբերության ոլորտի անկումն է։ Մասնավորապես՝ 2022 թվականի մարտին անցած տարվա մարտի համեմատ արդյունաբերության անկումը կազմել է 6,9 տոկոս, իսկ 2022 թվականի փետրվարի համեմատ անկումը կազմում է 1,3 տոկոս։Մարտ ամսվա ընթացքում այս խոշոր անկումը բացատրվում է ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով առաջացած խնդիրներով, մասնավորապես՝ ռուբլու արժեզրկումը և ռուսաստանիցների գնողունակության անկումը էապես կրճատել էհայկական ապրանքների արտահանումը Ռուսաստանի Դաշնություն։ Դա նաև արձանագրել է պաշտոնական վիճակագրությունը, մասնավորապես՝ 2022 թվականի մարտին փետրվարի համեմատ Հայաստանից արտահանումը նվազել է 12,2 տոկոսով։ Հիմնականում նվազել է ալկոհոլային խմիչքների, պահածոների, սննդամթերքի, սիգարետի արդյունաբերական ընկերությունների արտահանումը։

Միաժամանակ հարկ է նշել, որ 2022 թվականի առաջին եռամսյակի տնտեսական ակտիվության անկումնանհամեմատ մեծ կլիներ, եթե չլիներ առևտրի, ծառայության ոլորտի և շինարարության ոլորտների աճը, որը հիմնականում պայմանավորված է շուրջ 85000 ռուս զբոսաշրջիկների ժամանակավոր ներհոսքով։

Արամ Աճեմյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Այսօր պետք է միաբանվել մեկ խնդրի շուրջ` այս իշխանությունը պետք է հեռանա». «Փաստ»

Հաջորդ գրառումը

Վանեցյանը վայր կդնի՞ մանդատը. ով է նրան փոխարինելու ԱԺ-ում. «Հրապարակ»

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Բելգիայի ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է Հայաստանին աջակցող և Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը սատարող բանաձև. EAFJD

17/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026
Նորություններ

Սամվել Կարապետյանը ևս 3 ամիս կմնա տնային կալանքի տակ

17/04/2026
Հաջորդ գրառումը

Վանեցյանը վայր կդնի՞ մանդատը. ով է նրան փոխարինելու ԱԺ-ում. «Հրապարակ»

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026

Վերջին մի քանի օրը, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին ու ԱԺ-ում անցած տարվա բյուջեի կատարողականի ներկայացման ընթացքում ներառյալ, հասկանալի դարձավ, որ իշխանությունը գլխավոր...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական