Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Հայաստանից 40-ից 45 քառակուսի կմ տարածք հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության ներքո. ոչ մի ուժ օգնության չեկավ՝ չնայած մեր բոլոր դիմումներին. Մարուքյան

Հայաստանի սուվերեն տարածքից 40-ից 45 քառակուսի կմ տարածք ամիսներ շարունակ հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության ներքո: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Լուսավոր Հայաստան կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը ՝ հիշեցնելով, որ արագ կամ դանդաղ արձագանքման ոչ մի ուժ օգնության չեկավ՝ չնայած մեր բոլոր դիմումներին:

Հիշեցնենք, որ Հայաստանը ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում զինվորականներ է ուղարկել Ղազախստան: Խոսքը շուրջ 70 զինծառայողի մասին է, որոնք պետք է զորախմբի կազմում ապահովեն ռազմավարական նշանակության օբյեկտների պահպանությունը:

Ավելի վաղ Աստանայի խնդրանքով որոշում էր կայացվել ՀԱՊԿ խաղաղապահ ուժեր ուղարկել Ղազախստան: