Այսօր լրագրողները Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանից հետաքրքրվեցին՝ Գարեգին Բ-ն իր համար կաթողիկո՞ս է։
Մանասյանը նախ պատասխանեց, որ այս հարցի շուրջ բազմիցս խոսել է։
«ԵՍ ՄԻՊ եմ, որը որևէ իրավասություն չունի որևէ մեկին ճանաչելու կամ չճանաչելու Եկեղեցու կամ կրոնական կազմակերպության ղեկավար։ Ես պաշտպանում եմ նրանց իրավունքները»,- ասաց նա։
Հարցին՝ խախտված են արդյոք Վեհափառի իրավունքները, պլանավորո՞ւմ է հանդիպել վերջինիս հետ, Մանասյանը պատասխանեց՝ ինքը բազմիցս խոսել է կրոնական կազմակերպությունների ինքնավարությունը հարգելու կարևորության մասին։
Դիտարկմանը, որ հարցերին հստակ չի պատասխանում՝ լրագրողները ճշգրտող մեկ այլ հարց հնչեցրեցին՝ Հայաստանը կաթողիկոս ունի՞։
«Ես այն մարդը չեմ, որ կարող է ասել՝ այս մարդն այս կրոնական կազմակերպության ղեկավարն է, կաթողիկոսն է, թե ոչ։ Ես չեմ կարծում, որ որպես ՄԻՊ՝ պետք է պատասխանեմ նման հարցի»,- ասաց նա։









