Շաբաթ, Հոկտեմբերի 4, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Համարձակվում եմ կանխատեսել, որ ահաբեկչության նախապատրաստման հոդվածը փոխելու են. Քրիստինե Վարդանյան

11/07/2025
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Համարձակվում եմ այսպիսի ենթադրություն կամ կանխատեսում անել. այն հոդվածը, որով իրենք միջնորդել են, որպեսզի անձեռնամխելիությունից զրկվի Արթուր Սարգսյանը, հետո կալանավորել են, այս հոդվածը, որ ՀՅԴ երիտասարդների վրա է, իրենք իսկ իրենց առաջադրած հոդվածը փոխելու են՝ ահաբեկչության կազմակերպումը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

«Ես ուղղակի հիշեցնեմ, որ անգամ 2016 թվականին, երբ ՊՊԾ գունդը գրավվել էր, ոստիկաններ էին սպանվել, պատանդ էին վերցրել, անգամ այդ դեպքում ահաբեկչության հոդված չդրվեց, որովհետև դա ծանրագույն հանցագործություն է և իրեղեն ապացուցողական բազան, այդտեղ պիտի շատ ծանր լինի։ Ես բերել եմ զեղչի ու բանկային քարտեր, որը երեկ քննչականը ներկայացրել է որպես իրեղեն ապացույց ահաբեկչության պատրաստման։ Շապիկները, Սթրայքբոլի առարկաները ևս ներկայացվել են որպես ահաբեկչության իրեղեն ապացույց: Սա ծիծաղելի է և այո, կանխատեսվում է, որ իրենք էլ չեն կարողանալու իրենց առաջադրած մեղադրանքները ապացուցել: Յոթ անձ է հիմա ձերբակալված և այդ մարդկանց խնդիրը ուղղակի այն է եղել, որ Անդրանիկ Չամիչյանի հետ հեռախոսով խոսել են:

Անդրանիկ Չամիչյանին ապօրինի կալանքի են տարել, բացել են հեռախոսը, պատահականության սկզբունքով վերցրել են, ով մտածել են դաշնակցության հետ ավելի կազմակերպական կապ ունի, ինքը դաշնակցությունում կազմակերպական պարտականություն ունի, որպեսզի կարողանան դա կառույցի վրա տարածել, մտել են խուզարկել են տունը և ազատությունից զրկել են 72 ժամով։

Սա իրենց պետք է եղել երեկվա այդ ֆոնը ապահովելու համար և կառույցին ահաբեկչության մեջ մեղադրելու համար։ Դրա համար էլ Հասմիկ Հակոբյանը հնչեցրեց, որ Դաշնակցությունը պետք է փակել։

Ես ուզում եմ պաշտոնապես հայտարարել, որ որևէ ահաբեկչություն երբեք ոչ միայն չենք պլանավորել, չենք էլ պլանավորելու, որովհետև չեք կարող գտնել մի դեպք, երբ ՀՅԴ-ն իր զենքը, բռուցքը ուղղել է ազգի ներսին, ուղղել է հայի դեմ։ Այն միշտ ուղղված է եղել հայ ազգի թշնամիներին»,-նշեց Վարդանյանը։

Անդրադառնալով ՔԿ այն հայտարարությանը, որ ոչ միայն խաղալիքներ են առգրավվել, այլ նաև այլ իրեր, Քրիստինե Վարդանյանը հավաստիացրեց՝փաստաբաններից ստացել են տեղեկություն, որ որևէ ապօրինի գույք չի հայտնաբերվել։

«Քննչականը հետո ասել է, որ փորձաքննություն է իրականացվել ու վերջին ձերբակալվածի՝ Ալիկ Ասատրյանի տանը հայտնաբերել է մեկ չեզոքացված, այսինքն ոչ մարտական վիճակի F1 նռնակ։

Բայց այդ նռնակով հնարավոր չի իրականացնել այն հանցակազմը, որը վերագրվում է։ Եթե մեղադրանքը այն է, որ դաշնակցականներից մեկի տանը մի նռնակ են հայտնաբերել, կարող են դրանով մեղադրանք առաջադրել, բայց ի՞նչ մեղադրանք կարող են առաջադրել։ Եթե մեղադրանքը այն է, որ մենք ահաբեկչություն ենք նախապատրաստել  կառույցով, դա չի համապատասխանում իրականությանը։ Իրենց իսկ հայտնաբերած իրեղեն ապացույցները վկայում են, որ դրանով չէին կարող կազմակերպել այն, ինչում մեղադրում են»,- նշեց պատգամավորը։

Նա միաժամանակ ընդգծեց, որ եթե հիմա քննչականը կամ ԱԱԾ–ն իրական ահաբեկչություն բացահայտեն, այնքան են անլրջացրել և քաղաքականացրել այս թեման, որ մարդիկ չեն էլ հավատալու, որ այդպիսի բան է բացահայտվել։

«Եթե Հայաստանում կա խմբակ, որը ահաբեկչություն է իրականացնում սեփական ժողովրդի նկատմամբ, դա իսկապես այս իշխող վարչախումբն է։ Տեղեկատվական ահաբեկչության մեջ ենք ապրում։ Ես շատ կարևորում եմ, որ մենք մեր գործողություններով ցույց տանք, որ Հայաստանի բանտերը ռեզինից չեն, այնտեղ բոլոր դժգոհները չեն տեղավորվելու, արդեն իսկ տեղի խնդիր ունեն իրենք բանտերում։ Ես շատ կարևորում եմ շարունակել հնչեցնել սուր խոսքը, պայքարի օջախները վառ պահել, որպեսզի ցույց տանք, որ այո, իրենք հարվածում են, բայց այդ հարվածներից վախեցողները չկան»,–ամփոփեց ընդդիմադիր պատգամավորը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀՅԴ ՀԵՄ հայտարարությունը. Դատապարտում ենք հայ երիտասարդներին լռեցնելու փորձերը

Հաջորդ գրառումը

Տեսանյութ. 3 երեխաների մորը 8 ամսական փոքրիկի հետ պետք է տեղափոխեն կալանավայր. իրավապաշտպան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Թբիլիսիում եվրոպամետների ցույցերը շարունակվում են. ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են լինում

04/10/2025
Նորություններ

Միքայել սրբազանը քաղաքական բանտարկյալ է. հեռու մնացեք ձեր պիղծ խաղերով. Էդմոն Մարուքյան

04/10/2025
Նորություններ

Միահամուռ կերպով դատապարտում ենք ներկա վարչակարգի բոլշևիկյան բռնաճնշումների գործելաոճը. հայտարարություն

04/10/2025
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայ օգնության ֆոնդի տնօրենների խորհրդի անդամներին

04/10/2025
Հաջորդ գրառումը

Տեսանյութ. 3 երեխաների մորը 8 ամսական փոքրիկի հետ պետք է տեղափոխեն կալանավայր. իրավապաշտպան

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Թբիլիսիում եվրոպամետների ցույցերը շարունակվում են. ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են լինում

04/10/2025

Վրաստանի ՏԻՄ ընտրություններում նորից հաղթել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։ Ընտրությունների արդյունքի հետ չեն հաշտվում եվրոպամետ ընդդիմադիրները։ Թբիլիսիում ցուցարարները ներխուժել...

ԿարդալDetails

Միքայել սրբազանը քաղաքական բանտարկյալ է. հեռու մնացեք ձեր պիղծ խաղերով. Էդմոն Մարուքյան

04/10/2025

Միահամուռ կերպով դատապարտում ենք ներկա վարչակարգի բոլշևիկյան բռնաճնշումների գործելաոճը. հայտարարություն

04/10/2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայ օգնության ֆոնդի տնօրենների խորհրդի անդամներին

04/10/2025

Խոստանում եմ ավելի մեծ վտանգ լինել իրենց համար այժմ, քան էի մինչեւ այսօր. Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի նամակը՝ մեկուսարանից

04/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական