Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

Տեսանյութ. 3 երեխաների մորը 8 ամսական փոքրիկի հետ պետք է տեղափոխեն կալանավայր. իրավապաշտպան

Իրավաբան, փաստաբան, «Հայաստան» խմբակցության պատգամավոր էլինար Վարդանյանն անդրադարձել է փաստաբան Զարուհի Փոստանջյանի հրապարակած տեսանյութի հանգամանքներին։

Էլինար Վարդանյանը հայտնում է.

Երեք երեխաների (փոքրը ութ ամսական է) մայր այս կինը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 470 հոդվածով նախատեաված անօրինական միգրացիայի կազմակերպման օժանդակության համար: Շուրջ 1 տարի թարգմանություն կատարելու համար նա հարցաքննվել է որպես վկա, հետո, իրավաբան գործընկերներս ինձ լավ կհասկանան, շըրըխկ, և արդեն մեղադրյալ է:

Գործը նախնական դատաքննության փուլում է: Դատարանը, որպես խափանման միջոց ընտրել է տնային կալանքը, սակայն քանի որ կինը ապրում է վարձակալած տանը, սեփականատերը հրաժարվել է թույլ տալ իր տանը կրել տնային կալանքը: Իսկ դատարանն ի՞նչ է անում դրա փոխարեն, էլի, շըրըխկ, և 3 ամսով կալանք: Հիմա այս կնոջը 8 ամսական երեխայի հետ պետք է տեղափոխեն կալանավայր. Երեխային ուրիշի հոգածությանը չի կաչող թողնել:

Մի կարևոր հանգամանք ևս՝ գործով անցնող մյուս մեղադրյալները կալանավորված չեն:

Հիմա հարց կալանքի որոշում կայացրած դատավոր Արշակ Մաթևոսյանին. դու գիտես ի՞նչ է մարդասիրությունը:

Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ներքին համոզմունքը նաև նրա համար է մտածված, որ մի քիչ մարդ մնաք:

Արդարությունն ու արդարադատությունը նաև մարդասիրություն են ենթադրում: