Երկուշաբթի, 3 Օգոստոս, 2026

ՀԱՄԱՍ-ի առաջնորդը դուրս է եկել շրջափակումից և փախել

Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական ​​շարժման առաջնորդ Յահյա Սինվարը փախել է Գազայի հատվածից. գրում է The Times of Israel-ը։

Սինվարը Գազայից հեռացել է շրջափակված  բնակչությանը օգնություն հասցնող մարդասիրական ավտոշարասյան բեռնատարով։ Այժմ նա թաքնվում է, ենթադրաբար, Խան-Յուրիս քաղաքում կամ դրա տակ գտնվող թունելներից մեկում։

Դեկտեմբերի 6-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը  փնտրում է ՀԱՄԱՍ-ի ղեկավարին։ «Անցած գիշեր ես ասացի, որ մեր ուժերը կարող են հասնել Գազայի հատվածի ցանկացած կետ: Նրանք այժմ շրջապատում են Սինվարի տունը։ Այնպես որ, նրա տունն իր ամրոցը չէ, և նա կարող է փախչել, բայց նրն բռնելը միայն ժամանակի հարց է»,- ասել է քաղաքական գործիչը։

Նոյեմբերին Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը բացահայտեց, որ ՀԱՄԱՍ-ի առաջնորդը «թաքնվում էր բունկերում՝ թույլ տալով շարժման հրամանատարներին մեռնել»: Նախարարն ընդգծել է, որ իսրայելական կողմից «հրամանատարները ղեկավարում են իրենց զորքերը՝ կանգնելով առաջնագծում»։