Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Հակարիի կամրջին Ադրբեջանի կողմից անցակետ տեղադրելու հարցով ՀՀ-ն դիմել է Հաագայի դատարան

Լաչինի միջանցքի մուտքի մոտ Հակարիի կամրջին ապրիլի 23-ին ադրբեջանական անցակետ տեղադրելու հարցով Հայաստանը դիմել է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան:

Այս մասին 24News-ին ասել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը։

Նա հիշեցրել է, որ Ադրբեջանի այս քայլը դատարանի՝ փետրվարի 22-ի որոշման խախտում է, ինչի մասին ներկայացվել է Հայաստանից Հաագա ուղարկված նամակում: