Ուրբաթ, Ապրիլի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հակակշիռների ինստիտուտը՝ ընդդեմ միայնակ որոշողի. Վահե Հովհաննիսյան

22/08/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հրապարակախոսություն, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վաշինգտոնյան փաստաթղթերից հետո մենք հազար տեսանկյունից քննարկեցինք կատարվածն ու կատարվելիքը, բացառությամբ մեկի, որն ըստ իս չափազանց կարևոր է։

Դարձյալ մեկ հոգին, միայնակ, կայացրեց որոշումներ մեր պետության և բոլորիս ճակատագրի վերաբերյալ։

Այլանդակ ավանդույթի համաձայն՝ Հայաստանում պատմական որոշումները, որոնք գծում են մեր երկրի ու ժողովրդի ճակատագիրը, կայացվում են միայնակ, որպես կանոն՝ թաքուն։

Հիշեք նորագույն պատմությունը. միայնակ որոշվել է մի կողմ դնել 20 տարվա բանակցային փաթեթը, միայնակ որոշվել է պատերազմը հոկտեմբերին չդադարեցնել, միայնակ որոշվել է Արցախը հռչակել Հայաստան և հակառակը՝ Ադրբեջան։

Ազգային աղետի բերած բոլոր ճակատագրական սխալների հիմքում որոշում կայացնելու մեխանիզմն է։ Չի´ կարող մեկ հոգին որոշել բոլորիս ճակատագրերը, պետության ընթացքն ու հեռանկարը։

Սա պետք է Հայաստանում մեկընդմիշտ փոխվի։ Եվ սա պետք է լինի հականիկոլ ուժերի նախընտրական կոնսենսուսներից մեկը։

Նույնիսկ ստորագրված, նախաստորագրված փաստաթղթերն են գաղտնի պահվում հանրությունից։

Աղետի բերած ճակատագրական սխալ որոշումներից կարելի կլիներ խուսափել, եթե որևէ փուլում լիներ որևէ զսպող ինստիտուտ։

Հայաստանում մեկընդմիշտ պետք է ավանդույթ ձևավորվի, որ կարևորագույն որոշումների ժամանակ ընդդիմության հետ խորհրդակցելը ոչ թե ամոթ է, այլ՝ պարտադիր, որ սեփական թիմը պետք է ձևավորվի ոչ թե ուսապարկերից, որոնց հետո քննարկելու բան իրոք չկա, այլ՝ կարծիք, գրագիտություն ու փորձ ունեցողներից։ Պետության առաջիկա վերականգնումը ենթադրում է պետական ինտուտուտների էական ուժեղացում, որպեսզի արկածախնդիր որոշումներից առաջ դրանց կայացնողի ձեռքը բռնեն։ Ըստ էության, մենք դա չենք ունեցել։

Հետադարձ հայացքով նայելիս կտեսնենք, որ 1991-ից սկսած՝ Հայաստանը կայացրել է ճիշտ որոշումներ, գտել դժվար-ճշգրիտ քայլեր և արձանագրել հաջողություններ ա´յն ժամանակ, երբ որոշումները կայացվել են հակակշիռների գոյության պայմաններում, լինեին դրանք անհատական թե ինստիտուցիոնալ մակարդակի։ Երբ իշխանության մեջ եղել են կարծիք ունեցող ազդեցիկ անհատներ, երբ գործել են կոալիցիոն համագործակցության խաղի կանոններ, ի վերջո, երբ եղել է ազդեցիկ ընդդիմություն, երբ միայնակ որոշումներ, առավել ևս՝ միայնակ կատաստրոֆիկ սխալ որոշումներ, չեն կայացվել։ Եվ լրիվ հակառակը։

Շատ կարևոր է, որ նոր հետպատերազմյան էլիտան սա հասկանա ու խաղի նոր կանոնը հասցնի սեփական ժողովրդին։ Չի կարող Հայաստանում որևէ մեկ հոգի թաքուն պայմաններում կայացնի բոլորիս համար ճակատագրական որոշումներ։ Դրա հետևանքը մենք, ցավոք, տեսանք։ Նույնիսկ կենցաղային մակարդակով մարդկանց պետք է բացատրել, որ սա նաև վիրավորական ու վտանգավոր է։ Քանի հարյուր հազար մարդ սա ընդունեց, այդքան մարդ էլ պատրաստ կլինի դուրս գալ թե´ փողոց, թե´ ընտրատեղամաս՝ երկրի վերականգնումը համակեցության և խաղի նոր կանոններով սկսելու համար։ Հայաստանում այլևս երբեք կարևոր ու ճակատագրական որոշումները չպետք է կայացվեն մեկ հոգու կողմից։

Ամբողջ պարադոքսն այն է, որ հականիկոլական դաշտի գործիչների մի զգալի մաս նույնպես սա չի գիտակցում և կարծում է, որ որոշումներ կայացնող մեկ հոգուն մեկ այլ մեկ հոգով փոխարինելն է պայքարի էությունը։

Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Փաշինյանի բացահայտ շանտաժը. Սուրեն Սուրենյանց

Հաջորդ գրառումը

Իրանը ցանկանում է խաղաղ համակեցություն բոլոր ազգերի հետ․ Փեզեշքիան

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Ինչպե՞ս կարող է ընդունվել օրինախախտ նախընտրական ծրագիրը

17/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

ՄԻԵԴ-ն Ադրբեջանից պահանջել է գերիների մասին հաշվետվություններ

16/04/2026
Նորություններ

Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է տեղափոխվել 26.000 տոննա բեռ. Մուստաֆաև

16/04/2026
Նորություններ

Ադրբեջանի պետական ​​մաքսային կոմիտեն զեկույց է ներկայացրել Հայաստանից գնված ապրանքների վերաբերյալ՝ պարզաբանելով ներմուծման հարցը

16/04/2026
Հաջորդ գրառումը

Իրանը ցանկանում է խաղաղ համակեցություն բոլոր ազգերի հետ․ Փեզեշքիան

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական