Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը անհեթեթ է անվանել բլոգեր Ալեքսեյ Նավալնիի գործով «Նովիչոկի» հետ շշի տարբերակը, հաղորդում է «Gazeta.Ru»-ի թղթակիցը:
Պեսկովն ասել է, որ եթե շշի վրա ապացույց է եղել, բայց շիշը տարել են Գերմանիա, ուրեմն, ցավոք, ապացույցը տարել են։ Նա կարծիք է հայտնել, որ այս պատմության մեջ «ամեն օր անհեթեթություններն ու հարցերն ավելանում են։ «Հետևաբար մենք չենք պատրաստվում որևէ մեկի խոսքին պարզապես հավատալ», ասել է Կրեմլի խոսնակը:
Նա հավելել է, որ, ըստ թունաբան մասնագետների, Նովիչոկի հետքերով շիշը դժվար թե հասցնեին դուրս տանել երկրից: