Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Կութ գյուղի ուղղությամբ թշնամին մոտ 30 րոպե կրակել է. վնասվել են 10 տան տանիքներ

Գեղարքունիքի մարզի Կութ գյուղում երեկ` օգոստոսի 27-ին, ժամը 22:00-ից սկսած մոտ կես ժամ տեւողությամբ հակառակաորդի կողմից կրակոցներ են հնչել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է համայնքի ղեկավար Սիմա Չիտչյանը:

«Կրակոցների հետեւանքով գյուղում  թվով մոտ 10 ընտանիքի տանիքներ են վնասվել: Փառք Աստծո, բնակիչներ կամ զինծառայողներ չեն վիրավորվել: Այս պահին գյուղում հանգիստ է, կրակոցներ չկան»,- ասել է նա:

Նշենք, որ վերջին շրջանում հաճախակի են դարձել արդեն սահմանամերձ դարձած գյուղերի ուղղությամբ հակառակորդի կրակոցները: