ՀՀ Հանրակրթական դպրոցի 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագիրքը խոտանելու նախաձեռնող մարմինը 24.01.2024-ին, ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին առաջարկել էր առաջիկա 72 ժամերի ընթացքում խեղաթյուրված դասագիրքը խոտանել-չեղարկելու որոշում կայացնել, հակառակ պարագային ՀՐԱԺԱՐՎԵԼ նախարարի իր պաշտոնից:
«ԽՈՏԱՆԵԼ ԽԵՂԱԹՅՈՒՐՎԱԾ ԴԱՍԱԳԻՐՔԸ» շարժումը հունուարի 29-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ ԿԳՄՍ նախարարության դիմաց (հասցե՝ Վազգեն Սարգսեան- 3) կանցկացնի հրապարակային բողոքի ակցիա՝ մերժելու պղծված դասագիրքը եւ պահանջելու ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ:
Կոչ ծնողներին, աշակերտներին, ուսուցիչներին, ակադեմականներին, հասարակական գործիչներին, պրոֆեսիոնալ խմբավորումներին և համայնքներին, մեր ապագա սերունդներին արժեհամակարգը եւ ինքնությունը վտանգված համարող հայրենասեր մարդկանց եւ մեր ժողովրդին ազգային անվտանգության խնդիրների լուծմամբ հետաքրքրված անձանց՝ միանալ հրապարակային ակցիային, որին հրավիրված են նաև ԶԼՄ-ների ներկայացուցիչները՝ լուսաբանելու միջոցառումը:
«ԽՈՏԱՆԵԼ ԽԵՂԱԹՅՈՒՐՎԱԾ ԴԱՍԱԳԻՐՔԸ»
շարժման նախաձեռնող մարմին