Կոչ ենք անում Երևանին վերադառնալ բանակցային սեղան. Բայրամով

«Միջազգային միջնորդները փորձում են Հայաստանին վերադարձնել բանակցային սեղանի շուրջ։ Այս ուղղությամբ հետևողական քայլեր են ձեռնարկվում։
Մենք կոչ ենք արել Երևանին վերադառնալ բանակցային սեղան», – ԵԱՀԿ գործող նախագահ Բույար Օսմանիի հետ Բաքվում տեղի ունեցած մամուլի ասուլիսին ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը։
Նա նաև հավելել է, թե Հայաստանի «ապակառուցողական դիրքորոշման» հետևանքով Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման ուղիղ շփումները դադարեցվել են։
