Շաբաթ, Հունիսի 6, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կոչ եմ անում մեր թոշակառուներին՝ չուզողներին հակառակ սկսեն ճամփորդել. Նիկոլ Փաշինյան

22/04/2026
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՆԱ միջինում տարեկան առնվազն 6 տոկոսի աճ ենք կանխատեսում, ՔՊ նախընտրական ծրագրի 3-րդ մասը ներկայացնելիս հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մեր հաջորդ կետն արդյունաբերական արտադրանքի թողարկման ծավալների՝ 50 տոկոս ավելացումն է։ Մենք արդյունաբերությանը պետք է աջակցենք ամենատարբեր ծրագրերով։

Հաջորդը ՀՆԱ-ում ՓՄՁ-ների մասնաբաժնի աճն է մինչև 40 տոկոս։ Մենք արդիականացման իմաստով լինելու ենք փոքր և միջին ձեռնարկությունների կողքին։ Մյուս կետը վերաբերում է  տարեկան առնվազն 25 հազար նոր աշխատատեղերի ստեղծմանը, աղքատության կրճատմանը 5 տոկոսային կետով։

Մյուս կետն առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում ամբողջ բնակչության ընդգրկումն է։ Մենք պլանավորում ենք, որ 2028 թվին մեր ամբողջ բնակչությունը ներգրավված կլինի այդ համակարգում։

Հաջորդ կետը՝ կենսաթոշակների ինդեքսավորում այնպես, որ միջին թոշակը ցածր չլինի նվազագույն սպառողական զամբյուղից։ Մեր մոտ միջին կենսաթոշակը գերազանցում է սպառողական զամբյուղը, և սա պատմական նորություն է Հայաստանում սոցիալական ապահովության բնագավառում։ Մենք նախորդիվ նվազագույն թոշակը համապատասխանեցրեցինք նվազագույն պարենային զամբյուղին, որը նշանակում է, որ այդ գումարով պետք է թոշակառուն իր՝ մեկ ամսվա մինիմալ անհրաժեշտ կալորիաները կարողանա ապահովվել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա միաժամանակ անդրադարձավ իր այն աղմկահարույց հայտարարությանը, որ թոշակառուներն իրենց ավելացված թոշակով կարող են Լառնակայի տոմս գնել։

«Դա բուռն քննարկումների տեղիք է տվել։ Վերջին շրջանում, երբ մենք այցելում ենք մարզեր, բազմաթիվ թոշակառուներ ասում են, որ իրենք նախկինում 30-40 հազար դրամ ծախսում էին դեղերի վրա, իսկ հիմա առողջության ապահովագրության առկայության պայմաններում այդ գումարները մնում են իրենց գրպանում։

Ապրիլի 1-ից 10 հազար դրամով ավելացել է կենսաթոշակը, կա նաև հետվճարի հնարավորություն՝ երբեմն 5 հազար, երբեմն 7 հազար, երբեմն 10 հազար դրամ։ Այսինքն՝ 20 հազար դրամով ակնհայտորեն կարելի է ձեռք բերել 3-10 եվրո արժողությամբ տոմս դեպի Լառնակա, և նախկինում դեղերի վրա ծախսված գումարները կարելի է ծախսել օրապահիկի և այլ ծախսերի վրա։

Ես ամենայն լրջությամբ ուզում եմ կոչ անել մեր թոշակառուներին, որպեսզի չուզողներին հակառակ՝ այդ դեղերի գումարները մի կողմ դնեն և առաջիկա ամռան ընթացքում սկսեն ճամփորդել, որովհետև ես կարծում եմ, որ ինչպես աշխարհի շատ երկրների թոշակառուներն են վարվում, մեր թոշակառուներն էլ արդեն շատ քիչ, շատ համեստ ծավալներով կարող են  սկսել ճամփորդել։

Հայաստանում այսօր այս տրամաբանության մեջ գտնվող 150 հազար մարդ կա, և այդ խմբի թոշակառուներին կոչ եմ անում անպայման մտածել այս մասին»,- ասաց Փաշինյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սփյուռքի զորաշարժը՝ Հայաստանը Փաշինյանի կործանարար քայլերից փրկելու համար. Հարութ Սասունյան

Հաջորդ գրառումը

Պահանջ. Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության անձեռնմխելիությունը դարձնել Ադրբեջանի հետ բանակցային գործընթացի անկյունաքարային նախապայման

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Մերժենք ստախոսությունը, մերժենք այս արժեհամակարգը, մերժենք կոռուպցիան. անպայման գնանք ընտրության. Սերգեյ Խաչատրյան

06/06/2026
Նորություններ

Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել տարածաշրջանում գտնվող ամերիկյան բազաներին

06/06/2026
Նորություններ

3 տարում Տավուշում ուսուցիչների թիվը նվազել է 248-ով

06/06/2026
Նորություններ

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 6 թեկնածոը կձերբակալվի. ՔԿ

06/06/2026
Հաջորդ գրառումը

Պահանջ. Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության անձեռնմխելիությունը դարձնել Ադրբեջանի հետ բանակցային գործընթացի անկյունաքարային նախապայման

Ամենաշատ ընթերցվածը

05 Հունիսի, 2026

Հայոց ցեղասպանությունը եւ ՀՀ ընտրությունները գերմանալեզու մամուլի ոսպնյակում

05/06/2026

«20-րդ դարում Հոլոքոսթից բացի կա մեկ իրադարձություն՝ Հայոց ցեղասպանությունը, որի ուսումնասիրությունն անփոխարինելի է արդի մեր  պատմությունը, ներկայի մեր բանավեճերը հասկանալու...

ԿարդալDetails
Իրավունք

Ալիկ Ալեքսանյանին առնչվող գործով ՔԿ-ն ձախողվել է դատարանում․ 37 անձի կալանքի միջնորդությունները մեծ մասամբ մերժվել են

05/06/2026

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ քննչական մարմինները տապալվել են դատարաններում․ Ալեքսան Ալեքսանյանի գործով «Ուժեղ Հայաստան»-ի 37 համակիրների կալանավորման միջնորդությունները դատարաններում մասսայաբար մերժվել են,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի արցախատյացության մասին վկայում են գրեթե 30-ամյա վաղեմության փաստերը. Ստեփան Հասան-Ջալալյան

03/06/2026

Հազարամյակների հայկական պատմություն ունեցող Արցախն օկուպանտ և ցեղասպան, արհեստածին, կեղծ կազմավորման՝ Ադրբեջանի մաս համարելու մասին միտքը Նիկոլ Փաշինյանի մոտ նոր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

ԿԸՀ-ն մերժեց Արամ Սարգսյանի դիմումը. «Ուժեղ Հայաստանը» կմնա ընտրապայքարի մեջ

06/06/2026

ԿԸՀ-ն որոշում կայացրեց մերժել «Հանրապետություն» կուսակցության դիմումը. «Ուժեղ Հայաստանը» կմնա ընտրապայքարի մեջ: Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ «Հանրապետություն» կուսակցությունը...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական