Հինգշաբթի, Ապրիլի 23, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կոչ ամերիկահայերին՝ մի՛ հանդիպեք և լեգիտիմություն մի՛ տվեք Նիկոլ Փաշինյանին. Օսկանյան

02/02/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ամերիկահայ համայնքի և կազմակերպությունների հարգելի ներկայացուցիչներ,

Դիմում եմ ձեզ՝ փետրվարի 3-ին Հայաստանի դեսպանատանը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման հրավերի հետ կապված։ Այս հանդիպումը սոսկ դիվանագիտական արարողակարգ չէ։ Դա առաջնորդի՝ խարխլված հեղինակությունը փրկելու հաշվարկված փորձ է, որը ձեր լսարանի կարիքն ունի։ Կոչ եմ անում ձեզ չմասնակցել հանդիպմանը և չդառնալ նրա հուսահատ քայլի մասը։

Փաշինյանը ձախողած առաջնորդ է, որի օրոք հայ ժողովուրդն անցնում է իր ժամանակակից պատմության ամենաաղետալի ժամանակաշրջանը։ Հայաստանը կրել է տարածքային ծանր կորուստներ, ռազմական պարտություն և արժանացել ազգային նվաստացման։ Արցախի լիակատար անկումը, 150,000 հայերի տեղահանությունը և հազարավոր երիտասարդ զինվորների մահը նրա անխոհեմ, անկարող և անհեռատես քաղաքականության ուղղակի հետևանքներն են։ Փաշինյանը միջազգային օրակարգում Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի ներառման հիմնական և միակ խոչընդոտն է՝ չնայած համաշխարհային հանրության հստակ պատրաստակամությանը՝ անդրադառնալու և աջակցելու այս հիմնարար իրավունքին։

Այսօր հայ գերիները մնում են ադրբեջանական գերության մեջ, Հայաստանի ինքնիշխան տարածքների մի մասը զավթված է, իսկ առջևում նոր զիջումներ են սպասվում. այս ամենը՝ նրա պատասխանատվության ներքո։ Նրա կառավարության գործողությունները խարխլել են Հայաստանի անվտանգությունը, արժանապատվությունը և դիրքն աշխարհում։ Նրա իշխանավարման շարունակությունը ուղղակի սպառնալիք է հայ ազգի գոյատևմանը։

Հայ ժողովուրդը Փաշինյանի վերաբերյալ իր վճիռն արդեն կայացրել է։ Վերջին հարցումների համաձայն՝ հայաստանցիների ընդամենը 10 տոկոսն է աջակցում նրան։ Այսպիսի ցածր աջակցություն ունեցող առաջնորդը, որը կառավարում է ոչ թե լեգիտիմությամբ ու կոմպետենտությամբ, այլ վախով և ապատեղեկատվությամբ, իրավունք չունի խոսել հայ ժողովրդի անունից։ Վաշինգտոնում Հայաստանի դեսպանատանը նրա ներկայությունը վիրավորանք է Սփյուռքի հանդեպ, որը հավատարիմ է մնացել հայ ազգի գոյատևման և արժանապատվության հանձնառությանը։

Փաշինյանի իշխանությունը հիմնված չէ ժողովրդավարական օրինակարգության վրա, այլ՝ համակարգային կոռուպցիայի և ինստիտուցիոնալ քայքայման։ Հայաստանի երբեմնի հույս ներշնչող ժողովրդավարությունը վերածվել է միանձնյա կառավարման, որտեղ զավթված դատական համակարգը, սանձված մամուլը և թուլացած քաղաքացիական հասարակությունը ծառայում են միայն նրա կառավարության պատասխանատվությունը լղոզելուն։

Վաշինգտոն մեկնելու նախօրեին Փաշինյանը քրեական հետապնդում սկսեց մի հայի դեմ պարզապես այն բանի համար, որ նա տեսանյութ էր հրապարակել Երևանի Հանրապետության հրապարակում ադրբեջանցիների խմբի նվաստացուցիչ գործողությունների մասին՝ հանրային և պաշտոնական ուշադրություն հրավիրելով։

Նրա կառավարությունը հաստատել է կոռուպցիոն մշակույթ՝ հանրային միջոցները ուղղորդելով լոյալիստների գրպանները՝ քաղաքացիներին մատնելով հիասթափության ու աղքատության։ Միևնույն ժամանակ, քաղաքական բևեռացումը և անվստահությունը պառակտել են հայ հասարակությունը՝ գրեթե անհնար դարձնելով համախմբումն ու միասնական գործողությունները։ Սրանք ոչ թե սեփական ժողովրդի համար աշխատող առաջնորդի հատկանիշներ են, այլ ցանկացած գնով իշխանությունը պահպանող մի պատեհապաշտի։

Փաշինյանի պաշտոնավարման ամենաամոթալի արարքը թերևս նրա վերջին ճամարտակումներն են Հայոց ցեղասպանության մասին։ Հայաստանի ղեկավարի կողմից մեր պատմության ամենամեծ ողբերգության խեղաթյուրումը կամ նսեմացումը ոչ այլ ինչ է, եթե ոչ դավաճանություն։ Սա ապշեցուցիչ բան է, որը պետք է մտահոգի յուրաքանչյուր հայի, հատկապես Սփյուռքում։ Եթե նա պատրաստ է իր քաղաքական շահերին համապատասխան վերաշարադրել պատմությունը, ապա է՞լ ինչի պատրաստ չէ։

Եթե այնուամենայնիվ որոշեք մասնակցել այդ հանդիպմանը, հստակ պատկերացրեք, թե ով է նստած ձեր առաջ։ Դա մի մարդ է, որը Հայաստանը տարել է դեպի կործանում, որը հանձնել է հայկական հողերը, որը լքել է սեփական ժողովրդին և որը կորցրել է հայերի մեծամասնության վստահությունը։ Թույլ մի՛ տվեք, որ ձեզ խաբեն։ Մարտահրավեր նետե՛ք նրան։ Պահանջե՛ք պատասխաններ։ Պատասխանատվության բերե՛ք նրան։

Սա պարզապես քաղաքական պահ չէ, սա խղճի քննություն է։ Փաշինյանին դեմ գնալը նշանակում է կանգնել Հայաստանի արժանապատվության, անվտանգության և ապագայի կողքին։

Վարդան Օսկանյան

ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Թող ոչ ոք հեքիաթներ չպատմի, թե դրանք Իրանի քաղաքացիներ էին կամ տեսանյութը մեկ ամսվա հնության է. Արտակ Բեգլարյան

Հաջորդ գրառումը

ՄԻՊ-ը դժվարացել է կարծիք հայտնել Ղարիբ Բաբայանին ձերբակալելու և կալանքի փորձ անելու առնչությամբ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Այս պահի դրությամբ Բյուրեղավանում խմելու ջրի հետ կապված որևէ շեղում ընկերությունը չի հայտնաբերել. Վեոլիա Ջուր

22/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ապրիլի 24-ի առիթով հուշահամալիր կբերվի Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը

22/04/2026
Միջազգային

Սատանիզմը ծաղկում է Արևմուտքում. Լավրով

22/04/2026
Նորություններ

Բժիշկները կոչ են անում չօգտվել ծորակի ջրից կամ խմել եռացրած վիճակում. հաղորդագրություն

22/04/2026
Հաջորդ գրառումը

ՄԻՊ-ը դժվարացել է կարծիք հայտնել Ղարիբ Բաբայանին ձերբակալելու և կալանքի փորձ անելու առնչությամբ

Ամենաշատ ընթերցվածը

OLYMPUS DIGITAL CAMERA
ԿԱՐԵՎՈՐԸ

Իշխանությանը կցված Հ1-ը կրճատել է Ցեղասպանության զոհերի հիշատակի երթի հեռարձակման ժամանակահատվածը. Նարինե Մկրտչյան

22/04/2026

Իշխանությանը կցված Հ1-ը կրճատել է Ցեղասպանության զոհերի հիշատակի երթի հեռարձակման ժամանակահատվածը։ Այս ամենն ինձ վերադարձրեց իմ ուսանողական տարիները։ 1984 կամ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
18 Օգոստոսի, 2023

Կաթիդ փարան չմոռնաս, մամա

18/08/2023

ՎԱՀԵ ՀԱՅԿ Վահե Հայկը (1896, Խարբերդ- 1983, Ֆրեզնո) ամերիկահայ առաջին սերնդի ազնվական գրողներից է: Նրա անունը օրերս անսպասելիորեն հնչեց Ստեփանակերտից,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Անահիտ Մանասյանն արձագանքել է Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանի՝ իրեն փոխանցված ուղերձին

22/04/2026

Սոցիալական մեդիայում և զանգվածային լրատվության միջոցներով տարածվել է Ռուբեն Վարդանյանի ուղերձը՝ ուղղված ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին։ Այս մասին ասված...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական