Երկուշաբթի, 3 Օգոստոս, 2026

Կոնգրեսը կհաստատի Թուրքիայի՝ F-16 կործանիչներ վաճառելու գործարքը

ԱՄՆ Կոնգրեսը որոշել է հաստատել Թուրքիայի հետ 40 նոր F-16 կործանիչներ վաճառելու և գործող F-16 կործանիչների արդիականացման գործարքը.  հայտնել է Անկարայում ամերիկյան դեսպանատունը X-ի իր էջում:

«Կոնգրեսի այս շաբաթվա որոշումը՝ հավանություն տալու Թուրքիայի կողմից 40 նոր և 79 արդիականացված F-16 ինքնաթիռների ձեռքբերմանը, մեծ առաջընթաց է: Թուրքիայի F-16 բազան չափազանց կարևոր է ՆԱՏՕ-ի ուժերի համար՝ դաշնակիցների միջև ապագա փոխգործունակությունն ապահովելու համար», – ասվում է դեսպանատան հայտարարության մեջ: