Կյանքից հեռացել է հեռուստալրագրող, Կրթության և գիտության նախկին նախարար, Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Լեզվի կոմիտեի նախկին նախագահ, «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանը։
Սերգո Երիցյանը մահացել է ԱՄՆ-ում։ Նա 66 տարեկան էր։ Երկար տարիներ բուժվում էր ծանր հիվանդությունից։