Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Թուրքիայում 3,8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայի Մալաթիա նահանգում 3.8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել:

Տեղեկությունը հայտնել Է տարերային աղետների հետևանքների վերացման վարչությունը:

Հաղորդագրության համաձայն՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 20:05-ին (Երևանի ժամանակով` 21:05) Դողանշեհիր շրջանում:

Երկրաշարժի օջախը գտնվել է 7 կմ խորության վրա: