Երկուշաբթի, Ապրիլի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Էստի համեցեք» խարդախները

23/06/2023
- Հասարակություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հասկանալի պատճառներով աղքատ երկրներում զանազան խարդախները հաջողության շանս չունեն առնվազն երկու պատճառով։

Նախ՝ աղքատ, ցածր կենսամակարդակ ունեցող երկրի բնակիչները հազիվ հացի փող են վաստակում, և որպես կանոն՝ աղքատ երկրներում օրենսդրությունը բավականին ցածր իրավական մակարդակ ունի.  համապատասխան տեսչական մարմինները չունեն բավարար գործիքներ, արհեստավարժ աշխատակիցներ՝  ներմուծվող խարդախությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար։

Azg.am-ը ներկայացնում է Հայ ռամկավար ազատական կուսակցության վարչության անդամ, «Համախմբում» շարժման աջակից Հրայր Կամենդատյանի նոր հոդվածը։

Լսե՛ք մասնագետի խորհուրդները և զերծ կմնաք խարդախության զոհ լինելուց։

Այսօրվա  Հայաստանում կա կենսամակարդակի որոշակի աճ, որը հիմնականում ռուս -ուկրաինական պատերազմի արդյունք է՝ հաշվի առնելով միգրանտների թիվը և նրանց հետ ՀՀ տնտեսություն բերվող գումարները։

Բայց միգրանտների հետ մեր երկիր են գալիս ոչ միայն տնտեսվարման, առաջավոր տեխնոլոգիաների բաղադրիչները, այլև տարատեսակ ցանցային խարդախությունները, որոնք պարզապես զբաղեցրել են ֆեյսբուքյան հարթակը։

Անընդհատ ինչ- որ անհայտ աղբյուրից ֆինանսավորվող ֆինանսական բուրգերի օրական անհավատալի հավելաճերի,  արժեթղթերի աճի տոկոսադրույքների մասին տեղեկատվությունները, տեսահոլովակները հայ սպառողին հրավիրում են փող ներդնելու,  իրենց գումար վստահելու։

Զավեշտը հասել է այնտեղ, որ այդ հոլովակներում օգտագործում են ՀՀ ԱԺ անունը, ՀՀ նախագահի տեսաելույթները,  և ընդհանրապես պատկերացում է ստեղծվում, որ այդ գովազդների  հեղինակները սերտ կապի մեջ են ՀՀ իշխանության օրենսդիր, գործադիր ճյուղերի հետ։

Տնտեսությունին, արժեթղթերին, բորսայական գործարքներին, դրանց կանոնակարգումներին տեղյակ մարդիկ ժպիտով են վերաբերվում հայկական իրականության վիրտուալ հարթակում «էստի համեցեք» անող խարդախներին, բայց բնակչության զգալի մասը չունի անհրաժեշտ, մասնագիտական համապատասխան փորձ և կարողություն, որպեսզի կողմնորոշվի, տարբերի իրական գովազդը  խարդախության սխեմաներից։

Իմիջիայլոց, խարդախները իրենց սխեմաներին հավատացող և իրենց էջերում գրանցվող միամիտ քաղաքացիներին սկսում են անընդհատ զանգահարել և վճարումներ պահանջել ինչ- ինչ ծառայությունների դիմաց,  սպառնալի տոնով ինչ- ինչ հարաբերություններ պարզելու խնդիրներ են ստեղծում, այլ կերպ ասած՝ մաստակի կպչունությամբ և ավանակի համառությամբ փորձում են մարդկանցից փող քերել, շորթել։

Ի՞նչ է պետք այս ամենից խուսափելու, անձնական գումարները չկորցնելու, տրամադրություն չփչացնելու համար։

1.Մի՛ հավատացեք ամսական տասը տոկոսից ավելի գումարի աճ խոստացողներին։

2.Մի՛ հավատացեք ոչ մի ֆինանսական գովազդի, որտեղ օգտագործվում են ՀՀ օրենսդիր իշխանության ներկայացուցիչների նկարներ կամ ելույթներից պատառիկներ։

3.Մի հավատացեք վարժ ռուսերենով արագախոս անձանց, որոնք ձեզանից ինչ- որ ծառայությունների վճար են պահանջում, կամ քարտային տվյալներ են խնդրում։

4.Հիշեք, որ ցանկացած տիպի պարտավորություն ստանում է օրինական ուժ  համապատասխան պայմանագիր անձամբ  ստորագրելուց հետո միայն։

5.Որպես միջանկյալ վերջաբան՝ ֆեյսբուքյան տիրույթը մոնիտորինգ անող հայկական լիազորված անձանց խորհուրդ կտամ առանձնակի ուշադրություն դարձնել այս հարցերին և Ֆեյսբուքի ընձեռած գործիքներով մաքրել հարթակը խարդախությունների օրինակներից։

Որպես վերջաբան՝ բոլորի ուշադրությանն եմ ներկայացնում հետևյալ տեսքով տեղադրված գովազդները։

Խուսափե՛ք սրանց հետ հարաբերվելուց։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կյանքից հեռացել է Սերգո Երիցյանը

Հաջորդ գրառումը

Արայիկ Հարությունյանը ԱԽ նիստ է հրավիրել

Համանման Հոդվածներ

Հասարակություն

Նոր կանոն․ աղքատ կնոջ մոտ քաղցկեղը պետք է ուշ հայտնաբերվի. Անուշ Պողոսյան

16/04/2026
Հասարակություն

Շարունակվում են Արցախի պատվիրակության հանդիպումները Ֆրանսիայում

16/04/2026
Հասարակություն

Էջմիածնի գլխավոր հրապարակում կրակոցներ են հնչել

11/04/2026
Հասարակություն

Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. 6 զոհից 2-ը երեխա է

10/04/2026
Հաջորդ գրառումը

Արայիկ Հարությունյանը ԱԽ նիստ է հրավիրել

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական