Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Կլինի՞ չգաք Չարենցավան. շատ չարենցավանցիներ ասում են՝ թող չգա ու մեր եկեղեցին իր պատարագով չպղծի. լրագրողը՝ Փաշինյանին

Այսօր Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցին ներկա լրագրողներից մեկը Չարենցավանի բնակչության մեծամասնության անունից խնդրեց վարչապետին առաջիկա կիրակի չգնալ ՀՀ այդ քաղաք։

«Կլինի՞ չգաք Չարենցավան, որովհետև շատ չարենցավանցիներ ասում են՝ թող չգա, Չարենցավանն ու մեր եկեղեցին և ներկայությամբ և իր պատարագով չպղծի։ Խնդրել են փոխանցել Ձեզ, որովհետև այնպես չէ, որ Չարենցավանում ոգևորված են Ձեր այցով։ Կլինի՞ չգաք»,- ասաց լրագրողը։

Նիկոլ Փաշինյանը պատասխանեց՝ ՀՀ ժողովրդի քվեով վարչապետ ընտրված մարդուն ՀՀ տարածքում որևէ մեկը չի կարող ասել, թե նա ուր գնա և ուր չգնա։

«Յուրաքանչյուրը կարող է ունենալ իր կարծիքը, արտահայտել իր կարծիքը։ Դուք հիշում եք, որ եղան նման դեպքեր, նման փորձեր, իսկ թե ինչ եղավ հետո՝ կարծում եմ՝ բոլորդ եք տեղյակ»,-ասաց նա։