Չորեքշաբթի, 5 Օգոստոս, 2026

Կիևի դիրքորոշումը նպատակ ունի շարունակել պատերազմը. Պեսկով

Կիևի իշխանությունները վճռականորեն տրամադրված են շարունակել ռազմական գործողությունները, և Ռուսաստանում խաղաղ թիրախների վրա անօդաչու թռչող սարքերի գիշերային հարձակման փորձը միայն հաստատում է դա.  հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նրա խոսքով՝ Կիևի իշխանությունները շարունակում են ցուցադրել իրենց մոտեցումն ու դիրքորոշումը. «Այս դիրքորոշումը նպատակ ունի շարունակել պատերազմը։ Կիևի ռեժիմը շարունակում է խաղաղ քաղաքացիական ենթակառուցվածքներին հարվածելու իր փորձերը»։