Երկուշաբթի, Նոյեմբերի 10, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կենդանական բալլադ

25/08/2021
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

    Ես կպատմեմ, թե ինչ է լինում, երբ երեք աքլոր փորձում են կտցել երկու հավի: Ես կպատմեմ խորոզակռվին թամաշա անող թխսկանների արդեն հոժար ու մարմանդ կչկչոցների մասին: Կպատմեմ կողքի խցում նախօրեին կռտած խոզերի մասին, որ գնջեռի լափումից բթացած՝ խռռում են ու խռխռում: Ես, անշուշտ, պիտի պատմեմ սարուհանդից նոր եկած, թլֆած ու թրքոտ մորթով հորթերի, մալ ու մոզիների, էրինջների մասին, որ անդարդությունից որոճում են մամշոտած խոտը, որպես իրիկնային աղանդեր: Այս ախոռի բակում կատվային գզվռտոցների մասին կպատմեմ, որ ջազզային համարների ձայների են վերածվում: Ես այս գոմի (սա, իհարկե, ֆերմա չէ) աղոտ լամպից կխոսեմ՝ խավարին տկար դեղնությություն տվող մի լամպ, որի շուրջ հավաքվում են խի՜ստ բուսակեր ճանճերը: Ծանր ու գոլ հոտից, պակասող ջրից, անիլաճ անասնապահից, բոլո՜ր-բոլորից կխոսեմ, անգամ մթնագույն հեռվում պատեհության սպասող աղվեսի ռնգային մեղեդուց…

  « …Հավաքվել են իրար գլխի սոսկ բնության պարզունակ աճով մեծացած, անջրդի ու սեզակալած մռութներով, պարարտ փորով, անորոշ ու բութ շորշոփային հայացքներով, առաջին հայացքից մարդանման երկոտնուկներ, որոնք չե՛ն եկել, այլ բերվել են՝ քշվել են մի հողոտ ճիպոտով: Սրանք իրենց հետ բերել են մի թունավոր, դոշ պատռող նենգություն, և ամեն շունչ-արտաշունչն էլ եռման փնչոց է՝ ներսի մաղձային հեղուկից: Հենց այսպես էլ պետք է լիներ. դիտավորյալ հրահրումներ, մանկամտային վեճեր, տուրուդմբոց, և, իհարկե, անկյունում պաշտպանված որձակի գոհունակ մի հայացք… բակային, բոստանային մարմիններ, որ խնամքով տեղավորվել են կոստյումների մեջ: Արածներն ի՜նչ է՝ ոչնչություն: Դիտավորյալ ոչնչություն: Պարզապես խառնաշփոթ ու գզվռտոց: Գզվռտոց, որ ստեղծում են համազգային տականքներն ու փչացած լամուկները՝ նրանք, ովքեր սագի ուղեղ էլ չունեն, ովքեր երկիր են «ղեկավարում» իներցիայով, ովքեր հայկականությունից հեռու լինելուց զատ՝ հակահայ են, որն ի դեպ աններելի է: Այս մարդիկ, խեղճուկրակ Հայաստանի մաշկին դիմադրողականությունից պայթող ու դուրս տվող բշտեր են»: 

   … Ես խոստանում եմ՝ մի օր կշարունակեմ սկսածս պատմությունը և հենց այն աղվեսի երգից էլ կսկսեմ, որ գիշերային հանդարտության մեջ հազիվհազ հասնում է ծերությունից հաչը հազի վերածված գամփռի ականջին, բայց… ներողություն, ես ինչպե՞ս  ավարտին հասցնեմ կենդանական այս բալլադը, որը տևական գոյաքարշ է դարձել…

Հայկ ՍԻՐՈՒՆՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հնարավո՞ր է բախում Իսրայելի և Ռուսաստանի միջև

Հաջորդ գրառումը

Ակնկալվում է, որ Թուրքիային Ս-400-ի մատակարարման երկրորդ պայմանագիրը կկնքվի այս տարի

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ճշմարտությունը ԼՂ խնդրի մասին. Փաշինյանի քաղաքական դատավճռի օրը. Սուրեն Սուրենյանց 

10/11/2025
Նորություններ

Ղարաբաղի հարցը հայտնի ուժերի ձեռքին եղել է թոկ Հայաստանի Հանրապետությունը «մոտակա ծառից» կապելու համար. Փաշինյան

10/11/2025
Նորություններ

Բոլոր սպանությունները տեղի են ունեցել ներիշխանական պայքարի շրջանակում, և դրանց մեծ մասը մինչև օրս մնում է չբացահայտված. Մեսրոպ Առաքելյան

09/11/2025
Նորություններ

Եթե այսօր ես արդեն դարձել այդ ոհմակի ամենաբազմահայհոյված անձը, պատկերացրու, թե հետո ինչ է լինելու քո «բարի համբավի» հետ. Արմեն Աշոտյանը` Ալեն Սիմոնյանին

09/11/2025
Հաջորդ գրառումը

Ակնկալվում է, որ Թուրքիային Ս-400-ի մատակարարման երկրորդ պայմանագիրը կկնքվի այս տարի

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական