Կիևում սպառվում են կործանիչները, նաև դրանց պահեստամասերը։ Պակասում են նաև օդաչուները, որոնք կարող են դրանք վարել. Financial Times-ին տված հարցազրույցում ասել է ուկրաինացի ռազմական օդաչուն, որը թաքցրել է իր դեմքն ու իրական անունը։
«Մեր բոլոր ինքնաթիռները հավաքվեն են ԽՍՀՄ-ում. մենք չենք կարողանա անվերջ սպասարկել դրանք, զինամթերքի պաշարները նույնպես անսահմանափակ չեն, և մոտենում է այն օրը, երբ մենք այլևս չենք ունենա այդ ինքնաթիռների հրթիռներ և պահեստամասեր։ Մոտ ապագայում մենք կարող ենք ամբողջությամբ կորցնել մարտավարական ավիացիան»,- ասել է «Ջուս» ծածկանվամբ ուկրաինացի օդաչուն։
Նա դժգոհել է նաև ԽՍՀՄ-ից ժառանգած Միգ-29-ներից, քանի որ, ըստ «Ջուսի», հենց դրանց պատճառով է, որ դեռ չեն կարողացել ոչ մի օդային թիրախ խոցել։
Նա խոսել է նաեւ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի շարքերում որակյալ օդաչուների բացակայության մասին։
«Եթե սպասենք ևս վեց ամիս, կգա մի պահ, երբ լավ գիտելիքներով և լավ պատրաստվածությամբ երիտասարդ օդաչուների փոխարեն մեզ կմնան միայն պահեստազորի պապիկները», – լրագրողներին ասել է «Ջուսը»:




