Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Կա վճռականություն ուժեղ հակահարվածով հետ մղել Հալեպը գրաված ահաբեկիչներին. Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է.

Մոտավորապես այս պատկերն է այս պահին Սիրիայում։ Կանաչով ներկված տարածքը փաստացի Թուրքիայի վերահսկողության տակ է:

Իմ սիրիական աղբյուրները հայտնում են, որ կա վճռականություն ուժեղ հակահարվածով հետ մղել Հալեպը գրաված ահաբեկիչներին։ Որքան կստացվի՝ դժվար է ասել։

Բարեբախտաբար՝ սիրիական ուժերին օժանդակություն արդեն հասել է Իրաքից շիայական և մերձիրանական զինված միավորումների տեսքով։